Մեկնարկել են ադրբեջանական ինքնաթիռի «սև արկղերի» վերծանման աշխատանքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրազիլիան սկսել է վերծանել Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանված «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի թռիչքի ինքնագրիչները։ Այս մասին հայտնում է բրազիլական G1 պորտալը։
«Տեղեկատվությունը կփոխանցվի Ղազախստանի օդային վթարների հետաքննության դեպարտամենտին, որը պատասխանատու է վթարի վերլուծության և հետաքննության համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բրազիլիայի ռազմաօդային ուժերի մասնագետները (Força Aérea Brasileira - FAB) կվերլուծեն սև արկղերի տվյալները։
Դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանում վթարի է ենթարկվել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» Embraer մարդատար ինքնաթիռը։ Վթարից առաջ ինքնաթիռի անձնակազմը վթարային վայրէջք է խնդրել։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 69 մարդ, այդ թվում՝ անձնակազմի հինգ անդամ։ 29 մարդ ողջ է մնացել։