Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնը, ինչի առթիվ ես ջերմորեն շնորհավորում եմ իմ բոլոր հավատացյալ հայրենակիցներին։ Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում և ես ուզում եմ, որ Աստծո որդու քարոզած համերաշխությունն ու հանդուրժողականությունը գերակա լինի բոլորի սրտերում։
Թող Հիսուս Քրիստոսի ծննդյան բարի լուրը հույս, ջերմություն ու սեր պարգևի բոլորին։
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս» . . .
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



