Թրամփը Կանադային կոչ է արել միանալ ԱՄՆ-ին՝ որպես 51-րդ նահանգ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կանադային միանալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին և դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը։ Այս մասին Թրամփը գրել է Truth Social սոցիալական կայքում։
«Շատ կանադացիներ հավանություն են տալիս 51-րդ նահանգը դառնալու գաղափարին: ԱՄՆ-ն այլևս չի կարող հանդուրժել հսկայական առևտրային դեֆիցիտը և սուբսիդիաները, որոնք Կանադային անհրաժեշտ են: Ջասթին Թրյուդոն դա հասկացավ և դրա համար նա հրաժարական տվեց»,- գրել է նա:
Նորընտիր նախագահը հավելել է, որ երկու երկրների միավորումը կվերացնի առևտրային մաքսատուրքերը, կնվազեցնի հարկերը և կերաշխավորի Օտտավայի ամբողջական անվտանգությունը ռուսական և չինական նավերի սպառնալիքներից, որոնք մշտապես շրջապատում են նրանց։
«Միասին մենք մեծ ազգ կլինեինք», – եզրափակել է Թրամփը։
Հետևեք մեզ՝ այստեղ