Բյուրեղավանում «Opel» է այրվել․ Shamshyan
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող 1-ին դպրոցի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մարգար Թ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։
Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Հետևեք մեզ՝ այստեղ