Մազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվպատորիա քաղաքի ափին մազութով աղտոտված տարածքներ են հայտնաբերվել։
Այս մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Յուրիևը։
Ըստ նրա՝ ծառայությունները պատրաստ են եղել դրան և օպերատիվ կերպով սկսել են աղտոտված հողերի հավաքումն ու արտանետումների հետևանքների վերացումը:
«Արտանետումները պատահական են: Իրավիճակն անընդհատ փոխվում է՝ կախված քամու ուժգնությունից և ծովի վիճակից: Մազութով ներկված թռչուններին լվանում են և ուղարկում «Թայգան» առյուծների այգի՝ վերականգնման համար»,- տեղեկացրել է Յուրիևը։
Հունվարի 5-ին Կերչի նեղուցում մազութի արտահոսքի հետևանքով ավելի քան 30 դելֆին էր սատկել։ Մասնագետները պարզաբանել էին, որ Volgoneft-212 և Volgoneft-239 լցանավերի հետ կապված արտակարգ իրավիճակից ի վեր՝ Սև ծովում գրանցվել է կետաձկների 61 անկման դեպք՝ կապված նավթի արտահոսքի հետ։
Volgoneft-212 և Volgoneft-239 լցանավերը վթարի էին ենթարկվել դեկտեմբերի 15-ին։ Նավաստիներից մեկը մահացել էր, մյուսները տարհանվել էին։ Լցանավերը մոտ 9,2 հազար տոննա մազութ էին տեղափոխում:
Հետևեք մեզ՝ այստեղ