Թուրքական ափերին միգրանտների նավ է խորտակվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում՝ Էգեյան ծովի արևմտյան ափին, հունվարի 30-ին միգրանտներով նավ է խորտակվել: Մահացել է 33 մարդ, որոնցից 5-ը երեխաներ: Դեպքը տեղի է ունեցել Չանաքքալե նավահանգստի մոտակայքում: Այս մասին հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը:
«Անադոլու»-ի տվյալներով` 75 մարդ` Աֆղանստանից, Սիրիայից ու Մյանմայից, փրկվել են ծովափի փրկարարների օգնությամբ: Միգրանտներն ուղևորվում էին Հունաստան՝ Լեսբոս կղզի:
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն` տարվա սկզբից ծովային ճանպարհով Թուրքիայից Հունաստան տեղափոխվելու փորձերի արդյունքում զոհվել է 218 մարդ:
Լուսանկարը` REUTERS
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



