Շնորհավորո՛ւմ ենք ՀՀ Ազգային Անվտանգության մարմինների բոլոր ծառայողներին` օրվա առթիվ. Խաչիկ Ասրյան
ԲԼՈԳԽաչիկ Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ազգային Անվտանգության Ծառայությո՛ւն և Հայոց Ազգային Բանա՛կ․ ահա՛ Հայաստանի և Հայ ժողովրդի պաշտպանության, անվտանգության ապահովման, Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման բնական և անփոխարինելի դաշնակիցներն ու երաշխավորները։
Այսօր, ՀՀ Ազգային Անվտանգության մարմինների ծառայողի օրն է։
Շնորհավորո՛ւմ ենք ՀՀ Ազգային Անվտանգության մարմինների բոլոր ծառայողներին` մաղթելով ամուր առողջություն և բազում հաջողություններ։
ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը պետական եզակի այն երկու մարմիններց մեկն է, որն ամբողջությամբ ապահովում է Հայաստանի և Հայ ժողովրդի ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ։
Հայրենասե՛ր Հայ ժողովուրդ,
մեր ընտանիքների, մեր աչքերի լույսի պես պահպանե՛նք Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայությունն ու Հայոց Ազգային Բանակը։
Կրկին շնորհավորում ենք ՀՀ Ազգային Անվտանգության մարմինների բոլոր ծառայողներին` մաղթելով Հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ՈԳԻ։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան և 44-օրյա պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



