Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թրամփի երդմնակալությունից հետո Հայաստանի դիրքերն ավելի են թուլանալու

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հունվարի 20-ին Վաշինգտոնում կայանալու է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, որից հետո հանրապետական վարչակազմն ամբողջությամբ իր ձեռքը կվերցնի ԱՄՆ ղեկավարումը։ Հայաստանի՝ դեպի Արևմուտք սլացող իշխանությունների համար նոր ռիսկեր ու մարտահրավերներ են ստեղծվելու։

Նախկինում բացառապես դեմոկրատների հետ գործակցած ՀՀ իշխանությունները հիմնովին ձախողել են հայ-ամերիկյան հարաբերությունները, իսկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանուհին ընտրարշավին Դեմկուսի միջոցառումներին մասնակցելով նոր խնդիրներ է հարուցել Հայաստանի համար։

Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետներն իրենց նոր զեկույցում նշում են, թե 2025 թվականին Միացյալ Նահանգներից լուրջ աջակցություն ստանալու Հայաստանի փորձերն անհաջողության կմատնվեն։ «Թրամփի վարչակազմի համար առաջնահերթ են Բաքվի հետ սերտ կապերը՝ որպես տեղական հակակշիռ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի տարածաշրջանային ազդեցությանը։ Փոխարենը Հայաստանը հիմնական շեշտը կդնի Ֆրանսիայից ռազմական տեխնիկայի ձեռքբերման վրա, ինչպես նաև կփորձի մեծացնել առևտրաշրջանառությունը ԵՄ հետ։ Արևմուտքի հետ քաղաքական և պաշտպանական աճող կապերը Հայաստանը կփորձի օգտագործել Ադրբեջանի՝ էսկալացիային ուղղված քայլերը զսպելու, Բաքվի առավել կոշտ պահանջներին՝ նախևառաջ Հայաստանի հարավային շրջաններով տարանցիկ ճանապարհ ստանալու պահանջին դիմադրելու համար», - նշում են զեկույցի հեղինակները։

Stratfor-ի փորձագետների համոզմամբ, 2025-ին Հարավային Կովկասը շարունակելու է աշխարհքաղաքական մրցակցության թատերաբեմ մնալ, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը «բանակցային գործընթացում իրենց դիրքերն ամրապնդելու համար կշարունակեն արտաքին աջացկություն որոնել»։ «Հավանական է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն շարժվել խաղաղ համաձայնագրի կնքման ուղղությամբ, սակայն տարաձայնությունները, որոնք վերաբերում են Հայաստանում սահմանադրական փոփոխություններին, ամբողջական սահմանազատման և տարանցիկ ուղիների բացման մանրամասներին ըստ ամենայնի կարգելափակեն 2025 թվականին խաղաղ համաձայնագրի կնքման հնարավորությունները», - նշվում է զեկույցում։ Stratfor-ի փորձագետները նաև համոզված են, որ Ադրբեջանն այս տարի ևս շարունակելու է իր ռազմական առավելությունն օգտագործել որպես լծակ բանակցային գործընթացում։

Այս ամենը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանի իբր «արևմտամետ» վարչախումբը, որ հասցրել է լուրջ հարված հասցնել նաև հայ-ռուսական հարաբերություններին, կանգնած է կրակի առջև։ Առնվազն, առաջին գործը պետք է լինի դեսպանի հետկանչը և այդ պաշտոնում պրոֆեսիոնալ դիվանագետի նշանակումը, այլապես իրավիճակն ավելի է խորանալու։ 

Տաթևիկ Գրիգորյան

Յամալի և Ռաֆինյայի դուբլերը հաղթանակ են պարգևում «Բարսելոնային» «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում Լույս չի լինելու Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է