Երևան, 09.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները. ԵՄ դեսպանը՝ ՀՀ նախագահին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին



Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:

Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան Նոր տարվա կապակցությամբ և հղել իր լավագույն բարեմաղթանքները:

«2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով: Իրականում, կարելի է արձանագրել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ձեռքբերումների տարի էր մեզ համար, և այն խնդիրները, որ մենք մեր առջև դրել ենք, իսկապես լուծում են ստանում: Մեր հարաբերությունների կառուցման համատեքստում մթնոլորտը դրական և փոխադարձ հասկանալի ու ընդունելի է: Կարող եմ Հայաստանի Հանրապետության կողմից վստահեցնել, որ մենք պատրաստակամ ենք, և շարունակելու ենք ջանքեր ներդնել մեր համագործակցության շրջանակի ընդլայնման համար: Հույս ունեմ, որ 2025 թվականն այդ առումով նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի կլինի»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր անձնական աջակցության և հետաքրքրվածության համար ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում: Անցյալ տարվա ընթացքում ցուցաբերված բաց և ուղղորդված մոտեցումը շատ կարևոր էր այն ձեռքբերումների համար, որոնց մասին Դուք նշեցիք: Հույս ունեմ եմ, որ կարող ենք այս նոր տարվա ընթացքում ևս ապավինել ձեր աջակցությանը և բարի կամքին:

Ցանկանում եմ Նոր տարվա կապակցությամբ անձամբ Ձեզ և հայ ժողովրդին հղել իմ լավագույն մաղթանքները, թող լինի հաջողության, ձեռքբերումների, խաղաղության տարի: ԵՄ-ն հանձնառու է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր ջանքերին: Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները»:

Հանդիպման ընթացքում դեսպան Մարագոսը նախագահին է ներկայացրել և ամփոփել անցած տարվա ընթացքում պատվիրակության գործունեությունն ու իրականացված ծրագրերը:

Կողմերն անդրադարձել են նաև առաջիկա ծրագրերին և համագործակցության հետագա զարգացման հնարավորություններին: Երկուստեք կարևորվել են ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է Եվրամիության հետ բազմաշերտ փոխգործակցության առաջմղման գործում Հայաստանի պատրաստակամությունը և հույս է հայտնել, որ մեկնարկած տարում նոր ձեռքբերումներ կգրանցվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Ի՞նչ նոր շոու է բեմադրում Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»«Հերթական անգամ ցույց տրվեց, որ այն ամբողջ ռիսկերը, որոնք տեսնում էինք այս պրոցեսի հետ կապված, առավել քան իրական են». «Փաստ»Սաղմոս կարդալով՝ պատերազմ Եկեղեցու դեմ և փախուստ Եկեղեցուց. «Փաստ»Դոլարն ու ռուբլին գնալով արժևորվում են․ փոխարժեքն՝ այսօր Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին». «Փաստ»Նոր պաշտոնանկություններ են սպասվում. «Փաստ»«Հայաստանի Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու Նիկոլ Փաշինյանին դատելու համար». «Փաստ»Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն. «Փաստ»Կարեն Հակոբյանի գործով որոշումը ձգձգվում է արդեն մեկուկես ամիս. ի՞նչ դիրքորոշում կհայտնի վերաքննիչն այսօր. «Փաստ»Արևմտյան Հայաստանն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան (տեսանյութ) Գորիսում պահեստից գողությունը կանխվել է ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային 500 մլն դոլարի զենք տրամադրել․ AP ԿԳՄՍՆ-ն դասագրքերում QR կոդերը ավելացնել չի մոռացել, բայց դպրոցում տեխնիկական միջոցների մասին մոռացել է Հրդեհը շարունակվում է տարածվել Լոս Անջելեսի հայաշատ թաղամասերում, Արամ Ա-ն կապվել է համայնքի հետ Լոս Անջելեսի հրդեհներից հայկական դպրոց է այրվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր հրդեհ Վանթյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով (տեսանյութ) «Տոտենհեմի» եւ «Լիվերպուլի» մեկնարկային կազմերը Շատ արագ բլուրը բռնկվեց և մեզ առավելագույնը 30 րոպե հետո տարհանեցին. Լոս Անջելեսի հայ բնակիչը մանրամասներ է հայտնում Կալիֆորնիայում հրդեհները ընդգրկել են Լոս Անջելեսի շրջանները. ավելի քան 80 հազար մարդու պարտադիր տարհանում է հայտարարվել «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորները հրել են միմյանց, սկսվել է քաշքշոց. կա վիրավոր Հայտնաբերվել է քաղաքացուն վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը Պլանային անջատումներ հունվարի 9-ին․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Գաղտնի գործընթացներ են տեղի ունենում, ՀՀ-ի կոկորդի շուրջ օղակը սեղմվում է, Ալիևին զսպել չեն կարողանում «Ֆաշիստ, ֆաշիստը դու ես». ովքեր են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև էսկալացիան կանխողները, ինչ է ուզում Ալիևը. տեսանյութ Ընտանեկան փոդքասթի երկրորդ թողարկմանը անդրադարձ կատարեցի Ադրբեջանից հնչող որոշ հայտարարությունների. վարչապետ Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր Հայաստանում ԵՄ դիտորդների գործունեությունը՝ Բաքվում ջղաձգումների պատճառ Կրոնական փառատոնի ժամանակ փիղը հարձակվել է մարդկանց վրա. կան տուժածներ Ալմաթի-Անթալիա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ակտաուում Մանկապարտեզներում միայն որակյալ սնունդ․ շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվելԱրցախը նորից կդառնա հայկական, եթե գիտակցենք կորստյան պատճառի սխալները․ Արցախի թեմի առաջնորդ 43-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում․ վիրավորը անչափահաս է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ Երևանում՝ սեփական տան բակում, հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը ՀՀ բանտապետը կին է«Դպրոցում աղջկաս հոգեբանության ուսուցիչն ասել էր՝ ճի՞շտ է, որ քո հայրը ուրիշից էլ երեխա ունի». Արշալույս Հարությունյան Ինչպե՞ս պետք է քաղաքացիները արտոնությամբ օգտվեն տրանսպորտային նոր սակագներից Կարեն Ասլանյանը՝ ամուսնության, խաղատներ գնալու, Աստվածաշունչ կարդալով փոխվելու մասին Արտետա․ Հիասթափված ենք, բայց հավատում ենք, որ կարող ենք պատասխան խաղում հաղթել եւ դուրս գալ եզրափակիչ «Բարսելոնայի» պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել եվրոպական գրանդ Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները. ԵՄ դեսպանը՝ ՀՀ նախագահին Վերջնագրերով խոսելը տեղին չեմ համարում. թեման սպառված եմ համարում. Ժաննա Անդրեասյանը՝ «Գոյ» թատրոնի մասին Մենք պատրաստվում ենք ավելացնել վալիդատորների թիվը ավտոբուսներում և տրոլեյբուսներում․ Երևանի փոխքաղաքապետ Բիթքոյնը մեկ օրում կտրուկ էժանացել է 5000 դոլարով. ի՞նչ է դա նշանակում կրիպտոարժույթների շուկայի համար Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել Ալիևի երեկ տարածած հայտարարության վերաբերյալ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին․ Թագուհի Թովմասյան Գյուղերից մեկում 38-ամյա կինը երկտող է թողել ու ծառից կախվել․ Shamshyan Եթե այսօրվա գլխացավանքը լուծվում է Ադրբեջանի ձեռքով ՀՀ-ին չեզոքացնելով, բոլորը դրան համաձայն կլինեն. Արտակ Զաքարյան