Գերմանիայի դաշնային ծառայություններն փախստականներից տեղեկություններ են կորզել. Spiegel
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի հետախուզությունն ու դաշնային ծառայությունը օգտագործում են փախստականներին տեղեկություններ ստանալու համար: Այս մասին հաղորդել է գերմանական Spiegel պարբերականը:
Պաշտոնական տվյալներով` միայն 2000-2013 թթ. գերմանական հետախուզությունը օգտագործել է շուրջ 850 ապաստան հայցող փախստականների` տվյալներ ստանալու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին»:
Նրանք, ովքեր համաձայնել են համագործակցել Գերմանիայի գաղտնի ծառայությունների հետ, շատ դեպքերում ապահովվել են իրավունքների պաշտպանությամբ, ինչն այլ հանգամանքներում նրանց չէր հաջողվի:
«Պոտենցիալ տեղեկատուներին փորձել են հավաքագրել, խոստանալով նրանց, որ իրավական կարգավիճակը կբարելավեն»,- գրել է թերթը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



