«Բորուսիա»-«Ինգոլշտադտ». Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում է
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիա»-ն Բունդեսլիգայի 2015-2016 մրցաշրջանի 19 -րդ տուրի հանդիպումն անցկացնում է «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում` իր հարկի տակ ընդունելով «Ինգոլշտադտ 04» թիմին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և Դորտմունդի «Բորուսիա» ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է մեկնարկային կազմում:
«Բորուսիա»-ն հանդես է գալիս հետեւյալ կազմով` Օբամեյանգ, Ռոյս-ին փոխարինել է Ռամոսը, Մխիթարյան, Գյունդողան -ին Մաթիաս Գինտերը, Կագավա, Վայգլ, Պիշչեկ, Հումելս, Սոկրատիս, Դուրմ, Բյուրկի:
Այս թիմերի առաջին հանդիպումը տեղի էունեցել 2015 թվականի օգոստոսի 23-ին: Դորտմունդյան ակումբը 0:4 հաշվով հաղթել է «Ինգոլշտադտ 04» -ին: ՀենրիխՄխիթարյանը 55-րդ րոպեին կատարել է գոլային փոխանցում: Մրցաշարային աղյուսակում Դորտմունդի «Բորուսիան» 41միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոÕ �ականը, իսկ «Ինգոլշտադտ 04» -ը 10-րդն է: