Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վաղն էլ իր ընտանիքից ու սրբություններից կհրաժարվի․ Մանուկյանը՝ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պատմական հայրենիքից հրաժարումը Նիկոլ Փաշինյանի կարևորագույն թիրախներից մեկն է։ Ոչ միայն ՀՀ սահմանն է Հայաստանի Կառավարության ղեկավարը որոշել գծել ու հստակեցնել՝ առավելապես ի վնաս Հայաստանի, այլ նաև պատմաական Հայաստանի քարտեզն է խմբագրում ու ներկայացնում նորովի։ 

Այսպես, փորձելով պատասխանել Ալիևի՝ նախօրեին հնչեցրած հոխորտանքներին, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ  «Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան: Իսկ ահա Արևելյան Հայաստանը Իջևանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևելյան Հայաստան»:

Փաստացի, Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է պատմական արդարությունից, Հայ Դատից, և ընդհանրապես, մեր ինքնությունից, հայից ու իրական, կամ որ իր խոսքով է՝ պատմական Հայաստանից։ Հրաժարումների շարքը, վստահաբար, այսքանով չի ավարտվի, մի օր էլ գուցե, ըստ ցանկության, հրաժարվի բոլոր այն հայերից, որոնք կհամարձակվեն Կարսը, Վանը կամ Ալաշկերտն իրենց հայրենիքը համարել։

«Փաշինյանի այս հայտարարությանը եթերային բառերով արձագանքել ուղղակի չեմ կարող։ Վաղն էլ իր ընտանիքից ու սրբություններից կհրաժարվի, եթե այդպիսիք ունի։ Բայց եթե իր ընտանիքից հրաժարվել կարող է, ապա պատմական Հայաստանից, մեր հայրենիքից հրաժարվել չի կարող»,- MediaHub-ի հետ զրույցում Փաշինյանին այսպես արձագանքեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նկատեց՝ Փաշինյանի «մտքի լուծը» բավականին ակտիվ է, և յուրաքանչյուր բառին արձագանքելն ուղղակի անշնորհակալ գործ է։

«Այդ մարդը մտքի լուծ ունի, հասկանո՞ւմ եք։ Ինչ ասես կարող է ասել։ Բայց պետք է հասկանալ, որ հայ ժողովուրդը չի հրաժարվում ու չի էլ հրաժարվի իր պատմական հայրենիքից, իր պահանջատիրությունից»,- վստահ նկատեց պատգամավորը։

Հարցին՝ արդյո՞ք ՀՅԴ-ն որևէ կերպ անդրադառնալու է այս հայտարարությանը, Գեղամ Մանուկյանն արձագանքեց՝ կրկնելով միտքը, որ Փաշինյանի «մտքի լուծը» այնքան առատ է, որ իմաստ չկա ամեն անգամ արձագանքել։ 

Պատգամավորը վստահեցրեց, որ իրենք շարունակելու են պատմական արդարությունը վերականգնելուն ուղղված աշխատանքները։

Երբ հիշեցրինք, որ դրա դեմ Փաշինյանն անգամ ընտանեկան փոդքասթով է սկսել պայքարել, և իրական ու պատմական Հայաստանների հակադրումն անգամ իրենց՝ ամուսին-կին զրույցներում կա, Գեղամ Մանուկյանն արձագանքեց․ «Դե, ավելի լավ, թող իրենք իրենցով բավարարվեն, իրենք իրենց հարցեր տան, իրենք իրենց պատասխանեն։ Կարևորը հասկանալն է, որ իրենք հայ ժողովրդի ձայնը չեն բարձրացնում, և նրա կարծիքը չեն հնչեցնում»։

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ