Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳԱյն արհավիրքը, որը հրդեհների ձևով դրսևորվում է ԱՄՆ-ում, մարդկային մեծ ողբերգություն է:
Սա ծանր փորձություն է ոչ միայն Միացյալ նահանգներում ապրող հայերի համար, այլ առհասարակ մի երկրի, որտեղ հայերը մշտապես կոնֆորտ ապրելու և մշակութային, հասարակական, քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու հնարավորություն ունեն:
Այս աղետը ոչ միայն մարդկային զոհերի է հանգեցրել, այլ հազարավոր մարդկանց ստեղծածը մի քանի օրում մոխիրի է վերածել:
Չեմ կասկածում, որ ԱՄՆ-ի նման երկիրը դուրս կգա այս աղետալի իրավիճակից, սակայն կան բաներ, որոնք պարզապես անվերականգնելի են:
Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց:
Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



