Անառակ որդու վերադարձը․ Վալերիայի որդին վերադարձել է մոր մոտ (լուսանկարներ)
ԼԱՅՖԻնչպես տեղեկացրել էինք, երգչուհի Վալերիայի որդին՝ 17-ամյա Արսենի Շուլգինը հեռացել էր տնից ու թողել ուսումը՝ հանուն իրենից 4 տարով մեծ մոդելի։ Նա մի քանի ամիս ընկերուհու՝ մոդել Աննա Շերիդանի հետ ապրում էր հյուրանոցում, քանի որ մորը նրա սիրեցյալն ընդհանրապես դուր չէր գալիս, եւ երգչուհին որդուն ասել էր, որ լքի ընկերուհուն։

Եվ հիմա հայտնի է դարձել, որ Արսենին փոշմանել է ու վերադարձել տուն։

«Արսենին հասկացավ, որ այսպես չի կարող շարունակվել, հատկապես, որ ինքը չի աշխատում։ Բացի այդ, նա շատ է սիրում ընտանիքի անդամներին»,- ասել է Վալերիայի մտերիմներից մեկը։

Սակայն ցավոք, երաժշտական հեղինակավոր ուսումնարանում, որտեղից Արսենին դուրս էր եկել, նրան չեն համաձայնվել հետ ընդունել։ Հայտնի է նաեւ, որ Արսենին մոդել ընկերուհուց բաժանվել է, ինչն անչափ ուրախացրել է Վալերիային։





