Հայաստան-Իրան հարաբերությունները խարսխված են բնական շահերի վրա. ԱԽ քարտուղարը՝ Մեջլիսի բարեկամական խմբի ղեկավարին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ԱԽ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններն ունեն ամուր հիմքեր և խարսխված են բնական շահերի վրա: Քարտուղարը կարևորել է նաև երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը միտված քայլերը: Ա.Շահվերդյանը իր հերթին նշել է, որ երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգանալու միտում ունեն:
Զրուցակիցները կարևորել են ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ Հարավային Կովկասում խաղաղություն և անվտանգություն հաստատելու դիտանկյունից:
Հետևեք մեզ՝ այստեղ