«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն այս պահին ունի շուրջ 250 թափուր հաստիք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարգելի՛ գործընկերներ,
տեղեկացնում եմ, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն շարունակում է համալրել իր շարժակազմը և այս պահին ունի շուրջ 250 թափուր հաստիք:
Այսօրվա գործակարգավարական խորհրդակցությունից հետո 96 վարորդ ցանկություն է հայտնել աշխատելու «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում:
Հարկված (մաքուր) աշխատավարձը կազմում է 309 500 ՀՀ դրամ, ինչպես նաև տրվում են արտաժամյա աշխատանքի լրավճարներ: Վարորդներին տրամադրվում է բժշկական ապահովագրություն:
Ցանկացողները կարող են դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ գրասենյակ՝ Թևոսյան 5 հասցեով, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 67 44 80 և 093 14 67 57:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



