Ալիեւի սպառնալիքներին Փաշինյանը որեւէ պատասխան չունի եւ զբաղված է կործանարար ինքնախաբեության ներշնչանքով. Զուրաբյան
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հետաքրքրիր է, մեկը կգտնվի՞, որ սույն մեծարգո գերագույն թյուրիմացությանը բացատրի, որ ժողովրդավարական երկրի ղեկավարի գործունեության հրապարակայնությունը դա խոհարարական արկածների կամ նորաթրաշ թշերի ինքնասիրահարված ցուցադրումը չի, այլ առաջին հերթին՝ իշխանության վարվող քաղաքականության եւ այն հիմնավորող ռազմավարական հաշվարկների ներկայացումն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
«Մեր այն քննադատությանը, որ Հայաստանի վրա կախվել է կործանարար պատերազմի սպառնալիքը, որը հնչեցվում է Ալիեւի շուրթերով, ինչին Հայաստանի վարչապետը պատասխանում է սոցցանցերի պչրուհուն հարիր անբովանդակ սելֆիներով կամ փիլիսոփայական խորիմաստության հավակնող դատարկաբանություններով, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է բառացիորեն հետեւյալը.
«Նրանք, ովքեր մեզ քննադատում են հրապարակային լինելու մեջ, ուզում են Հայաստանում կյանքը կանգնի, ուզում են տիրի պատերազմի տրամադրությունը։
Հայաստանում կյանքը եռում է, Խաղաղությունը կառուցվում է։»
Հետաքրքրիր է, մեկը կգտնվի՞, որ սույն մեծարգո գերագույն թյուրիմացությանը բացատրի, որ ժողովրդավարական երկրի ղեկավարի գործունեության հրապարակայնությունը դա խոհարարական արկածների կամ նորաթրաշ թշերի ինքնասիրահարված ցուցադրումը չի, այլ առաջին հերթին՝ իշխանության վարվող քաղաքականության եւ այն հիմնավորող ռազմավարական հաշվարկների ներկայացումն է։
Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, թե քաղաքականության հրապարակային ներկայացման եւ հիմնավորման փոխարեն մեր ժողովրդին կարելի է կերակրել դատարկ ընտանեկան տեսարանների եւ ճամարտակ մտավարժանքների ինքնահավանությամբ եւ դրա անունը դնել «հրապարակայնություն», ապա դա ընդամենը ցույց է տալիս, թե ի՜նչ ծայրագույն արհամարանքով է նա վերաբերվում Հայաստանին եւ հայ ժողովրդին։
Դա նաեւ նշանակում է, որ Ալիեւի սպառնալիքներին նա որեւէ պատասխան չունի եւ հերթական անգամ զբաղված է կործանարար ինքնախաբեության ներշնչանքով»,- գրել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ