Գյումրի քաղաքի սկզբնամասում բախվել են «Audi»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 22:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի սկզբնամասում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 33-ամյա Հայկ Գ.-ի վարած «Audi» մակնիշի և 31-ամյա Հովիկ Հ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։
Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը