Լավրովն ու Քերին հեռախոսազրույց են ունեցել` Սիրիայի բանակցությունների հարցով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա ամերիկացի գործընկեր Ջոն Քերին հեռախոսազրույցով քննարկել են Ժնևում միջսիրիական ուժերի բանակցությունները:
«Գազետա»-ն հայտնում է, որ համապատասխան հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի ուշադրության կենտրոնում են:
Լավրովն ու Քերին կարևորել են բանակցությունների հարցում ահաբեկչության դեմ պայքարի եղանակների քննարկումը, ինչպես նաև` Սիրիայում տիրող հումանիտար դրությունը, օգնության ապահովումը ազգաբնակչությանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



