Հայաստանը պետք է իր հարցերը լուծի հարևան երկրների հետ․ Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը պետք է իր հարցերը լուծի անմիջականորեն հարեւան երկրների հետ։
Այս մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ադրբեջանական Report-ի հարցին։
«Երբ երկրները, որոնք հեռու են մեր տարածքներից, ավանդույթներից և պատմության՝ ոչ գաղութատիրական հարթությունում ընկալումից, հայտարարում են, որ ԵՄ առաքելությունը [Հայաստանում] կապահովի «անվտանգությունը» Սյունիքի մարզում, ես դա այնքան էլ չեմ հասկանում։ Ուստի մենք ակտիվորեն աջակցել ենք նախագահ Ալիևի [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի] նախաձեռնությունը՝ ստեղծելու «3+3» մեխանիզմը»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն ու հաստատումը երկու երկրների ինքնիշխան որոշումն է։
Հետևեք մեզ՝ այստեղ