Մերկելը հայտնել է, թե երբ են փախստականները տուն վերադառնալու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայում ապաստան խնդրած սիրիացի եւ իրաքցի բոլոր փախստականները պետք է գիտակցեն, որ իրենք տուն են վերադառնալու, երբ իրենց երկրներում լուծվեն հակամարտությունները։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մեքլենբուրգ Առաջավոր Պոմերանիա դաշնային հողում ելույթի ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։
«Մենք պետք է այդ մարդկանց ասենք, որ դա ժամանակավոր կարգավիճակ է, եւ մենք հույս ունենք, որ երբ Սիրիայում նորից խաղաղություն կհաստատվի, երբ ԻՊ-ը կպարտվի Իրաքում, այդ ժամանակ դուք վերադառնալու եք տուն»,- ասել է կանցլերը։
Մերկելն այս հայտարարությունն արել է նախօրեին հրապարակված հարցումներից հետո, որոնք վկայում են, որ գերմանացիների 40 տոկոսը ցանկանում է կանցլերի հրաժարականը։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



