Կիևը 1 մլն դոլար է առաջարկել ՌԴ զինվորականներին՝ Դոնեցկի Գոռլովկա քաղաքի դիրքերը լքելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի ռազմական հետախուզությունը ՌԴ զինվորականներին 1 մլն դոլար է առաջարկել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գոռլովկա քաղաքում գտնվող դիրքերը լքելու համար։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ճնշված հետախուզական գործողության վերաբերյալ այս տեղեկությունը հրապարակվել է ՌԴ ՊՆ-ի և Անվտանգության դաշնային ծառայության համատեղ նյութերում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինական ռազմական հետախուզության ներկայացուցիչները ՌԴ զինվորականներին 1 մլն դոլար են խոստացել Գոռլովկայում (ԴԺՀ) իրենց դիրքերը լքելու համար։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության նկրտումներն արագորեն բացահայտվել են Ռուսաստանի ԱԴԾ ռազմական հակահետախուզության կողմից և տեղափոխվել վերահսկվող պայմանների: Ստացվել է 100,000 դոլար, որը վճարել է Ուկրաինայի ռազմական հետախուզությունը՝ որպես կանխավճար»,- հայտնել է ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնը: