Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Գագիկ Ծառուկյանը հոդված է հրապարակել Tert.am-ում: Նա մասնավորապես անդրադարձել է Հայաստանի՝  ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերին, ԵԱՏՄ անդամակցության տնտեսական օգուտներին: Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ գիտակից կյանքն ապրել և կայացել է Հայաստանում։ Կառուցել եմ բազմաթիվ գործարաններ, շենքեր, հյուրանոցներ, մանկապարտեզներ, դպրոցներ, եկեղեցիներ, ստեղծել եմ տասնյակ հազարավոր աշխատատեղեր։ Ինքս դարձել եմ խոշոր սեփականատեր և հնարավորություն եմ ստեղծել տասնյակ հազարավոր ընտանիքների համար՝ աշխատելու, տուն-տեղ դնելու, զավակներ մեծացնելու, նոր ընտանիքներ կազմելու, սեփական հայրենիքում իրենց լավ զգալու, կայանալու։ Ես այս տարիների ընթացքում շատ լավ եմ ճանաչել մեր տնտեսության կառուցվածքը և բոլոր առանձնահատկությունները։

2024 թվականի ավարտին մեր կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուները հպարտությամբ նշում էին ՀՀ տնտեսության համար ԵԱՏՄ կարևորությունը։ Միայն մեկ ցուցանիշ բավական է՝ ամբողջական պատկեր կազմելու համար. ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 10 մլրդ դոլարը։ Սա 2 անգամ ավելին է, քան նախորդ տարի։ Սիրելի հայրենակիցներ. այս տնտեսական ցուցանիշը, պարզ բառերով ասած, այն առևտուրն է, որ մենք անում ենք այդ տնտեսական բլոկի երկրների հետ։ Դա մեր հայկական արտադրանքն է, որ արտահանում ենք այդ շուկաներ, ինչը թույլ է տալիս, որ մեր երկիր փող մտնի, բիզնեսը կարողանա աշխատել, բացվեն նոր աշխատատեղեր, բարձրանան աշխատավարձերը, վճարվեն հարկերը և այլն։

Եվ ահա այդ նույն կառավարությունը 2025 թվականը սկսում է ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մասին հայտարարությամբ՝ հավանություն տալով համապատասխան օրենքի նախագծին։ Չեմ անդրադառնում հարցի քաղաքական տեսանկյանը՝ առ այն, որ ԵՄ մեզ չեն հրավիրել, և այնտեղ մեզ չեն սպասում։ Ես խոսում եմ բացառապես տնտեսական տեսանկյունից՝ այն մասին, որ այս քայլն ուղղակի կարող է բերել մեր երկրի տնտեսական փլուզմանը։ Իմ այս խոսքերն ունեն երկու հասցեատեր. առաջին՝ բիզնես համայնքը, որը բոլորից լավ գիտի, թե ժամանակակից աշխարհում ինչքան դժվար է արտահանման շուկաներ գտնելը և պահելը, և շատ լավ գիտի, որ 1-2 չմտածված, չհաշվարկված քայլ շատ արագ կարող է բերել կորուստների, սնանկացման և ամբողջ կյանքի ընթացքում ստեղծածի փոշիացմանը։

Երկրորդ հասցեատերը ժողովուրդն է, որի կենսամակարդակը կարող է կտրուկ վատանալ։ Մի սխալ քայլը բառիս բուն իմաստով կարող է չքավորության մատնել միլիոնավոր մարդկանց։ Ես չեմ վախեցնում, ես ասում եմ իրականությունը։ Կառավարության որոշման հաջորդ օրն իսկ ՌԴ-ից հնչեց պաշտոնական տեսակետ, թե ԵՄ ինտեգրումն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի, մեր յուրաքանչյուր սովորական հայկական ընտանիք, փորձի պատկերացնել այս հեռանկարը։

Սա նշանակում է կորսված աշխատանք, սնանկացած բիզնես, երեխայի վարձ տալու անհնարինություն, հիպոթեք մարելու խնդիրներ, բուժվելու խնդիրներ, տունը ջեռուցելու խնդիր, ամռանը հանգստի գնալու անհնարինություն, դա նշանակելու է, որ մեր գյուղմթերքն այլևս չի վաճառվելու ԵԱՏՄ շուկայում, որ կտրուկ աճելու են գազի և էլեկտրաէներգիայի գները, հետևաբար՝ բարձրանալու են բոլոր ապրանքների գները, մեր խնայողությունները նվազելու են, և այլն, և այլն։ Կարիք չկա մանրամասն նկարագրելու, մենք այս ամենը 90-ականներին տեսել ենք։ Մենք դա հաղթահարել ենք դժվարությամբ ու երկար տարիների ընթացքում։ Հիմա ուզում ենք հե՞տ գնալ։

Տարբեր հաշվարկներով՝ մինչև երեք միլիոն հայ է ապրում Ռուսաստանի տարածքում, որից յոթ հարյուր հազարը՝ առանց կարգավիճակի ու համապատասխան թույլտվությունների, ինչը հնարավոր է եղել բարեկամական հարաբերությունների պայմաններում։ Այս մարդկանց հետագա ճակատագիրը խիստ անորոշ է դառնում։ Տասնյակ հազարավոր ընտանիքներ Հայաստանում ապրում են Ռուսաստանից փոխանցվող գումարների հաշվին։ Եթե մենք ուզում ենք դուրս գալ կապիտալի ազատ տեղաշարժի դաշտից, այստեղ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ։ Հայաստանի տնտեսությունը պահվում է ԵԱՏՄ շնորհիվ։ Արտահանման ամբողջական ոլորտներ կան, որոնք ուղղակի կարող են ոչնչանալ։ Դրանք չեն կարող փոխարինվել որևէ այլ արտաքին շուկայով։ Ո՞նց կարելի է սեփական ձեռքով քանդել մի բան, որով հպարտանում ես, ու որը քո տնտեսական աճի հիմքում է։ Մեր երկրի՝ վերջին երկու տարվա արտաքին առևտրի ծավալի 70 տոկոսից ավելին Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի հետ է եղել։ Մեծացել է առևտուրը նաև Իրանի հետ։ ԵՄ հետ բանակցություններն առանց հստակ հեռանկարի կարող են տևել տասնյակ տարիներ, իսկ ԵԱՏՄ-ից զրկվելը՝ հաշված ամիսներ։ Մենք սա հասկանու՞մ ենք։

Կա դրամական տրանսֆերտների խնդիրը. ԵԱՏՄ-ն կապիտալի, աշխատուժի, ծառայությունների ազատ տեղաշարժի մասին է։ Ամեն տարի հարյուր միլիոնավոր դոլարներ են մտնում Հայաստան՝ Ռուսաստանից դրամական փոխանցումների միջոցով։ Ուղիղ մեկ օրում կարող են մտցվել սահմանափակումներ, և մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը լրջորեն կխաթարվի։ Մենք պետք է առաջին հերթին օգտվենք տարածաշրջանում եղած հնարավորություններից, այլ ոչ՝ ԵՄ վերացական շուկայի գաղափարներից։ Պետք է հասկանանք, որ ԵԱՏՄ հնարավորությունները կորցնելով՝ կարող ենք կորցնել կարևոր հարաբերությունների մակարդակ Իրանի հետ, որը դարձավ ԵԱՏՄ ասոցացված անդամ։ Արտոնյալ ռեժիմով գազ ինչպե՞ս ենք ստանալու, ումի՞ց։ Այսօր սահմանի վրա 1,000 խմ/մ 165 դոլարով ենք ստանում։

Նավթամթերքը նույնպես հիմնականում ներկրվում է Ռուսաստանից։ Հացահատիկը նույնպես հիմնականում ստանում ենք Ռուսաստանից՝ նորից մեզ համար բավականին ձեռնտու գներով։ Ինչպե՞ս կարելի է ռիսկի տակ դնել 10 տարի գոյություն ունեցող համակարգը, որից մեր տնտեսությունն ահռելի օգուտներ է ստացել։ Հանուն ինչի՞, ինչ-որ հեքիաթի, որն իրականություն չի դառնալու։ Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը։ Հայրենակիցներիս հետ իմ բաց խոսակցությունը նպատակ ունի՝ երկրի ներսում այս թեմաների շուրջ քննարկումներ սկսելու։

Պետք չի ասել՝ ես «քաղաքականությամբ չեմ զբաղվում»։ Սա քաղաքականություն չէ։ Փակված աշխատատեղերը, թանկացումները, ընտանիքների բարեկեցության կտրուկ անկումը, անխուսափելի ընտանեկան հոգսերը, փակվելու հեռանկարի առաջ կանգնած տասնյակ հազարավոր փոքր ու միջին բիզնեսները, չջեռուցվող տները վերաբերելու են բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից և նախասիրություններից։ Շատ կարևոր է, որ այս թեմաների շուրջ բաց խոսենք, քննարկենք ամենուր՝ ընտանիքներում, կոլեկտիվներում, որպեսզի թույլ չտանք աղետալի զարգացումներ։

Այս հարցն ունի մեկ այլ տեսանկյուն ևս, որի մասին նույնպես ուզում եմ կարճ խոսել։ Պատմականորեն այնպես է ստացվել, որ մեր ժողովրդի փոքր մասն է ապրում հայրենիքում. մի զգալի մաս ապրում է Ռուսաստանում, մի զգալի մաս՝ Արևմուտքում (Եվրոպա, Միացյալ նահանգներ), նաև՝ Մերձավոր Արևելքում, ամենուր... Երբեք չի կարելի թույլ տալ, որ աշխարհի ուժեղների աշխարհաքաղաքական բաժանումները դառնան ներհայկական պառակտման առիթ։ Մեզ չի կարելի բաժանել արևմտամետների, ռուսամետների և այլն։ Լրիվ հակառակը. մենք պետք է լինենք կամուրջ՝ հաշվի առնելով մեր ազգի յուրահատկությունը։ Բայց դրա համար առաջին հերթին պետք է ինքներս լինենք կամրջված, համերաշխ ներքուստ։ Աշխարհաքաղաքական հատկանիշներով մեր ազգի պառակտումը թշնամու գործն է, նրա երազանքը։ Մենք չպետք է տրվենք դրան»։

Զելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար