ՀՀ պաշտպանության նախարարը պարզաբանել է բանակում մահացության պատճառները
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարզաբանել է բանակում մահվան դեպքերի պատճառները:
Հունվարի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսում պաշտպանական գերատեսչության ղեկավարին հարցրել են՝ արդյոք նա մեղավոր է զգում անցյալ տարի 36 զինծառայողների մահվան համար։
«Եթե ելնենք նրանից, որ ես նախարար եմ, ես ունեմ պատասխանատվության իմ բաժինը»,- ասաց Պապիկյանը՝ պարզաբանելով, որ պատասխանատվությունն այն է, որ իրենք չեն կարողացել լուծել բոլոր խնդիրները։
Պատճառների շուրջ քննարկումը, ըստ նրա, երկար է և վերաբերում է ոչ միայն զինված ուժերին: Նախարարն ասաց, որ տվյալ թիվը վերաբերում է տարբեր հանգամանքներով պայմանավորված մահվան բոլոր դեպքերին, և ոչ միայն սպանություններին ու ինքնասպանություններին։ «Դա ներառում է հիվանդությունները, ճանապարհատրանսպորտային պատահարները, դժբախտությունները»,- նշեց Պապիկյանը՝ այդ շարքում նշելով, նաեւ քաղաքացիական կյանքից բանակ եկած հանցավոր ենթամշակույթի բարքերով սպանությունների ու ինքնասպանությունների դեպքերը։ Նախարարի խոսքով՝ պետք է փոխել հասարակության մեջ արմատացած բացասական մոտեցումները։ Պապիկյանը վստահեցրեց, որ կներդնի բոլոր ջանքերը խնդրի լուծման համար։
Հետևեք մեզ՝ այստեղ