Ազգային հերոսների ծննդյան օրերը իշխանական ողջ վերնախավի համար անցնում են աննկատ ու անտեսված. ՀայաՔվե
ԲԼՈԳԱզգային հերոսների ծննդյան օրերը իշխանական ողջ վերնախավի համար անցնում են աննկատ ու անտեսված։
Օրինակ, Մոնթեն նրանց ընդամենը փիառի համար էր հետաքրքիր, նրա համար, որ պայքարող ռազմիկի կեղծ կերպար ստանային և տարածեին սոցիալական ցանցերում։ Հիմա հերոսներին մոռացության են մատնում, մատաղ սերնդից նրանց հեռու պահում: Հիմա պետական ողջ մեքենան ու քարոզչությունը լծվել են ժողովրդի մեջ հերոսի ընկալումը խեղաթյուրելու գործին։
Անձնազոհությունը մոռացության է մատնվում, իսկ հարկ վճարելը համարվում է հերոսություն։ Մինչդեռ հերոսությունն աներևակայելի խիզախում է, զոհողություն, անձնուրացություն, հանուն այլոց փրկության, հանուն մարդկության զարգացման, հանուն ժողովրդի երջանկության, հանուն մեծ սիրո, արդարության, ազատության, արժանապատվության կյանքը վտանգի ենթարկելու, մտավոր ու նյութական կարողություններն անշահախնդրորեն ներդնելու պատրաստակամություն։
Նման գերմարդկային ճիգի, զոհողության շնորհիվ հերոսները լուծում են անհաղթահարելի թվացող խնդիրներ։ Նրանց սխրանքից մարդիկ ցնցվում են։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



