Ո՞վ կփոխարինի Մհեր Սահակյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 13-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ողբերգական վթար էր տեղի ունեցել, որի հետևանքով մահացել էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։ Այսօր տեղի ունեցավ պատգամավորի հուղարկավորության արարողությունը: Մհեր Սահակյանի մահվանից հետո նրա պատգամավորական մանդատը պետք է ստանա «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն։
Նշենք, որ քաղաքական ուժի ցուցակից վերջին մանդատ ստացել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Ցուցակի հաջորդ թեկնածուն Արմինե Խերանյանն է: Արմինե Խերանյանը ՀՅԴ անդամ է, աշխատում է «Քվանտ» վարժարանում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



