Արման Ծառուկյանը վնասվածք ունի եւ վաղը չի մենամարտի Իսլամ Մախաչեւի դեմ
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջատար, տիտղոսի հավակնորդ, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը վնասվածք ունի եւ հունվարի 19-ին Լոս Անջելեսում չի մենամարտի UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի դեմ, հաղորդում է RED CORNER MMA-ն։
Պաշտոնական հայտարարություն UFC-ն դեռ չի արել։
Հունվարի 18-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած UFC 311 մրցաշարի մասնակիցների կշռման պաշտոնական արարողությանը Արման Ծառուկյանը չի մասնակցել։
Իսլամ Մախաչեւն անցել է կշռման արարողությունը։
Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարել է 22 հաղթանակ, կրել 3 պարտություն։ Մախաչեւն ունի 26 հաղթանակ, 1 պարտություն։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



