Իսահակյան գյուղում հրդեհ է բռնկվել. Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇիրակի մարզի Իսահակյան գյուղում այս պահին հրդեհվում է գյուղի դպրոցի շենքը: Իսահակյանի գյուղապետը NEWS.am-ին ասաց, որ դեռեւս իրենց համար անհայտ պատճառով բռնկվել է շենքի տանիքը, փորձում են այնպես անել, որ հրդեհը չտարածվի:
«Հանկարծակի կպել է, տեսել ենք: Հիմա սաղ գյուղը էստեղ է, հրշեջն էստեղ է, ինչ կարանաք անում ենք, որ կրակը չհասնի շենքին, գոնե մեկան տանիքը վնասվի»,- ասաց Արտավազդ Արսենյանը:
Գյուղապետը նշեց, որ արդեն այրվել է երկհարկանի շենքի մեկ մասնաշենքի տանիքն ամբողջությամբ:
ՏԿԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



