Հայտարարագրման պահանջը տարածել՝ պետական պաշտոնյաների, առևտրային կազմակերպությունների և իրական շահառուների վրա. «Հայաստանը ես եմ»
ՔԱՂԱՔԱԿԱՆԱՌԱՋԱՐԿ-ՊԱՀԱՆՋ 17
Սիրելի հայրենակիցներ,
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության Տնտեսական և Իրավական հանձնախումբը պահանջում է վերանայել և չեղարկել ՀՀ քաղաքացիների եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը՝ որպես սոցիալապես անարդար և վնասաբեր լուծում։
Ինչո՞ւ է համակարգը խնդրահարույց.
Կխթանի ստվերային տնտեսության աճը,
Կբերի բնակչության աղքատացման և սոցիալական բեռի ծանրացման,
Կհանգեցնի իշխանությունների կողմից ՀՀ քաղաքացիների տնտեսական ահաբեկման
Մեր առաջարկը՝
Հայտարարագրման պահանջը տարածել միայն պետական պաշտոնյաների, առևտրային կազմակերպությունների մասնակիցների և իրական շահառուների վրա՝ բացառելով սովորական քաղաքացիներին ֆինանսական բեռի տակ դնելու փորձը։
Մեր նպատակը սոցիալապես արդար և տնտեսական զարգացմանը նպաստող լուծումների իրականացումն է։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



