Միհրան Հարությունյանը հաղթել է Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան մրցաշարում
ՍՊՈՐՏԲուլղարիայում շարունակվող Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարում հունվարի 30-ին մրցագորգ է դուրս եկել առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ով ներկայանում էր 71 կգ քաշային կարգում:
ՀԱՕԿ լրատվության բաժնի տեղեկատվության համաձայն, Միհրան Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով առավելության է հասել բուլղարացի Մայկալ Իզմիրլիսկիի նկատմամբ: Հարությունյանի հաջորդ մրցակիցը իտալացի Դավիդե Կասկավիլան էր, ում հայը ըմբիշը հաղթել է բացարձակ առավելությամբ: Եզրափակչի ուղեգիրը Հարությունյանը վիճարկել է Ալժիրի ներկայացուցիչ Բոուջեմլինե Աքրեմի հետ եւ առավելության հասել 11:0 հաշվով:
Եզրափակիչ գոտեմարտում առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը 4:0 հաշվով հաղթել է եգիպտացի Ադհամ Ահմեդ Սալեհին և դարձել մրցաշարի հաղթող:
Հունվարի 31-ին մրցագորգ դուրս կգան Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Շահինյանը (85 կգ):