Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հրապարակումներում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ․ «Ջերմուկ գրուպ»-ն արձագանքել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ռուսական լրատվամիջոցներով «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության դեմ ներկայացված հայցի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ հայտնում ենք, որ հրապարակումներում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող և անմեղության կանխավարկածը խախտող տեղեկություններ, քանի որ ոչ հարուցված քրեական վարույթի շրջանակներում, ոչ էլ իրականացված բազմաթիվ ստուգումներից (այդ թվում ՌԴ պետական իրավասու մարմինների կողմից իրականացված) որևէ մեկով չի հիմնավորվել, որ ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակիչ Օլեգ Գուսովի մահը վրա է հասել «Ջերմուկ» հանքային ջուր խմելու կամ գործարանային արտադրության շշալցված «Ջերմուկ» հանքային ջրի շշի պարունակությունը խմելու արդյունքում: Այս մասին հայտարարություն է տարածել  «Ջերմուկ գրուպ»-ը:

Մահացած անձի ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայցը ամբողջությամբ անհիմն է, քանի որ բացառվում է կապը «Ջերմուկ» հանքային ջրի և ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակչի հետ տեղի ունեցած ցավալի դեպքի միջև, հետևաբար և բացառվում է «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության մեղքը:

Ավելին, Օլեգ Գուսովի մահվան առնչությամբ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական վարույթում «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությունը նույնիսկ չի հանդիսանում վարույթին ներգրավված անձ:

Օլեգ Գուսովի մահվան դեպքից հետո ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացվել և ռուսական կողմին են ներկայացրել համապատասխան ապացույցներ՝ հիմնված ստուգումների վրա: Բազմաթիվ ստուգումներ են իրականացվել նաև ՌԴ իրավասու մարմինների կողմից, որոնց արդյունքները ևս ապացուցել են, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար։

Վերը նշված ապացույցների բավարար լինելու մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ՌԴ ամբողջ տարածքում վերացվել են «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքի նկատմամբ կիրառված արգելքները։

Հուսով ենք՝ քրեական գործի օբյեկտիվ քննության արդյունքում ևս մեկ անգամ կփաստվի «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության անմեղությունը»։

Հիշեցնենք՝ «Կոմերսանտ»-ը գրել էր, որ անցյալ տարվա փետրվարին Վլադիկավկազից գործարար Օլեգ Գուսովի մահվանից հետո Ռուսաստանում հայտնի «Ջերմուկ» հանքային ջուր արտադրող հայկական «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին դատի են տվել և պահանջում են 1,5 միլիարդ ռուբլի։ Ըստ հաղորդագրության՝ գործարարի մահվան հիմնական պատճառը համարվում է հանքային ջուրը, որի մեջ, ըստ լրատվամիջոցի, եղել է քացախաթթու։

 Հետևեք մեզ՝ այստեղ

Սեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակը