«Մերսեդեսը» մխրճվել է գազալցակայանի տարածք, կոտրել լիցքավորման սարքը, փլուզել պատը. հայրն ու 2 որդիները հոսպիտալացվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանանապարհի 25 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել գազալցակայանի տարածք՝ կոտրելով լիցքավորման սարքն ու փլուզելով պաշտպանիչ բետոնե պատը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայրն ու որդիներն են:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



