Մեղր և դարչին․ դիմակ, որը վերացնում է ակնեի հետքերը
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Մաշկը ակնեից բուժելուց հետո մաշկի վրա երկար ժամանակ շարունակում են մնալ հետքերը, որոնք հաճախ ունենում են սև կետերի տեսք։ Այս հետքերը ակնեից ոչ պակաս տհաճ են։ Եթե ցանկանում եք ազատվել ակնեի հետքերից, ապա այս դիմակը կօգնի Ձեզ այս հարցում։
Ձեզ անհրաժեշտ է ընդամենը 1 թեյի գդալ մեղր և 1 թեյի գդալ դարչին։ Դարչինն ու մեղրը խառնել և դիմակն արդեն պատրաստ է, որը պետք է քսել խնդրահարույց հատվածներին և պահել մոտ 30 րոպե, ապա լվացվել։ Եթե պատրաստված խառնուրդը շատ է ստացվել, այն կարելի է պահել սառնարանում 4-5 օր։
14 օր այս դիմակը կանոնավոր կրկնելու դեպքում մաշկը կսնուցվի, կփափկի, բորբոքումներն ու հետքերը կանցնեն։
Հակացուցումներ․ այս դիմակը խորհուրդ չի տրվում այն մարդկանց, ովքեր ունեն մաշկի անոթային խնդիրներ, քանի որ մեղրը լայնացնում է արյան անոթները:
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



