Լավրովը՝ Հայաստանի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման բացմանը հայտարարել է Սերգեյ Լավրովը։
«Հայաստանը մեր բնական ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը։ Մենք շահագրգռված ենք, որ բարեկամության և հարևանության բազմադարյա ավանդույթները ամրապնդվեն և զարգանան»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նա կարևորել է երկու երկրների բոլոր գերատեսչությունների միջև պարբերական շփումները:
ՌԴ արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի հետ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը, մշակութային, կրթական, հումանիտար ոլորտներում կապերին: ԵԱՏՄ-ում Հայաստանի ձեռքբերումները Լավրովը «տպավորիչ» է որակել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



