Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատմության 15 ամենանահմայիչ մոդելները

ԼԱՅՖ

Ամենագեղեցիկ կանանց ցանկը ներկայացնելուց հետո որոշեցինք ներկայացնել պատմության 15 ամենանշանավոր մոդելներին: Այս կանայք ոչ միայն զարմանալիորեն գեղեցիկ են, նրանցից յուրաքանչյուրը դարձել է իր ժամանակների ոճի և նորաձևության խորհրդանիշը: Նրանցով հիանում էին, նրանց նմանօրինակում էին, նրանց ֆանտաստիկ գումարներ էին վճարում:

Սյուզի Պարկեր

Սյուզի Պարկերը պարզապես մոդել չէ, նա իսկական լեգենդ է։ Որպես մոդել է աշխատելգրեթե 4 տասնամյակ՝ 1940-ականներից մինչև 1970-ականները։ Առաջին մոդելն էր, ով ժամում ավելի քան 200, իսկ տարում 100,000 դոլար էր վաստակում։ Նա Կոկո Շանելի և լուսանկարիչ Ռիչարդ Ավեդոնի ֆավորիտն էր։ Իր հայտնիության գագաթնակետին նահամարվում էր աշխարհում ամենից շատ լուսանկարվող կինը։ Նա եղել է "Funny Face" (1957) ֆիլմում Օդրի Հեփբերնի մարմնավորած Ջո Սթոքթոնի լեգենդար կերպարի նախատիպը և նորաձևության աշխարհի միակ մոդելն, ում անունով Բիթլզ խումբը երգ է երգել։

Ջին Շրիմպտոն

Շրիմպտոնը ցնցող գեղեցկություն ունեցող կին էր, 60-ականների առաջին սուպերմոդելներից մեկը։ Բրիտանացի գեղեցկուհին հայտնվել է այնպիսի հայտնի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են Vogue-ն, Vanity Fair-ը, Glamour-ը, Elle-ն ու Time-ն։ 2012թ.-ին Time-ը Շրիմպտոնին ճանաչեց որպես նորաձևության աշխարհի բոլոր ժամանակների ամենաազդեցիկ 100 դեմքերից մեկը։

Թվիգի

60-ականների ոճի խորհրդանիշ, այդ տարիներին շատ աղջիկներ տանջում էին իրենց դիետաներով, որպեսզի նմանվեն Թվիգիին: Daily Mail-ը նրան անվանեց 1966-ի տարվա դեմք, նրա նկարները հրապարակվեցին բազմաթիվ նորաձևության ամսագրերում:

Ջենիս Դիկինսոն

Պատմության առաջին սուպերմոդելը, ով ինքն իրեն այդպես հռչակեց, իհարկե, ոչ անտեղի: Նրա հաշվում են Vogue-ի 67 շապիկներ, աշխատանքներ այնպիսի ամսագրերի հետ, ինչպիսիք են Elle-ը, Harper՛s Bazaar-ը, Glamour-ը, Cosmopolitan-ը, Photo-ն, Playboy-ը, Sports Illustrated-ը:

Իսկ հանրահայտ ինքնակոչումը այսպես է եղել. մի անգամ լարված աշխատանքի ժամանակ Ջենիսի մենեջերն ասաց. "Ջենիս, դու սուպերմեն են", ինչին Ջենիսը պատասխանեց. "Ես սուպերմեն չեմ, ես սուպերմոդել եմ":

Պաուլինա Պորիզկովա

Նա առաջին մոդելն էր կոմունիստական երկրից, ով նկարվեց ամերիկյան Sports Illustrated, այնուհետև Playboy ամսագրերի համար:

Սինդի Քրոուֆորդ

Սինդի Քրոուֆորդի կարիերան շատ արագ զարգացավ, 1995 թվականին նա արդեն ամենաբարձր վարձատրվող մոդելն էր: Իսկ Օսկարի 63-րդ մրցանակաբաշխությանը Վերսաչիի կարմիր զգեստով նրա հայտնվելը մեծագույն ազդեցություն թողեց համաշխարհային նորաձևության վրա: Տարբեր երկրներում վաճառվեցին նույն զգեստի բազմաթիվ կրկնօրինակներ: 

Քրիստի Բրինկլի

Քրիստիի Բրինկլիի ռեկորդները նույնպես քիչ չեն, քառորդ դար նա հանրահայտ CoverGirl ամսագրի դեմքն էր, դա ամենաերկար պայմանագիրն է, որ երբևէ կնքվել է մոդելի հետ:  Բրինկլին նկարվել է ավելի քան 500 ամսագրի շապիկի համար: 2012 թվականին Daily Mail-ը նրան հատկացրեց 3-րդ հորիզոնականը աշխարհի ամենահարուստ մոդելների ցանկում:

Վեռուշկա

Նա կոմս Լենդորֆ Շտայնորտի աղջիկն էր, ով մասնկացում էր Հիտլերի դեմ դավադրությանը և 1944 թվականին մահապատժի ենթարկվեց, ընտանիքի մնացած անդամները՝ այդ թվում փոքրիկներն ուղարկվեցին համակենտրոնացման ճամբար, բայց նրանց հաջողվեց կենդանի մնալ:

Վեռուշկան իր մոդելային կարիերայի գագաթնակետին հասավ 1960-ականների կեսերին, իսկ ավարտը եղավ 1975 թվականին՝ Vogue ամսագրի խմբագրի հետ վեճը:

Ժիզել Բյունդհեն

Ժիզել Բյունդհենն իր 34-ամյա հասակում արժանացել է մասնագիտական կոչումների և մրցանակների այնքան մեծ ցուցակի, որ միայն դրանց թվարկման համար մի քանի էջ կծախսվի: 2004 թվականին նա դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելը, այնուհետև տեղ գտավ աշխարհի ամենահարուստ կանանց ցուցակում, գլխավորեց աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկը և այլն, և այլն:

Իման

Ժամանակին սոմալիական ծագմամբ այս գեղեցկուհու մասին Իվ Սեն-Լորանն ասում էր. "Իմ երազանքների կինն Իմանն է": Իմանն առաջին սևամորթ մոդելն էր, ում հաջողվեց իր մոդելային կարիերայում հասնել ոչ միայն հսկայական հոնորարների, այլ նաև նշանակալիորեն ազդել նորաձևության արդյունաբերության վրա:

Նատալյա Վոդյանովա

Նատալյա Վոդյանովան կարիերան սկսեց 17 տարեկանում, սկզբում Մոսկվայում, այնուհետև՝ Փարիզում: Մասնակցել է Calvin Klein-ի, Louis Vuitton-ի, Versus-ի, Marc Jacobs-ի ցուցադրություններին: Կին, ով կարողացավ փայլուն կարիերան համատեղել ընտանիքի հետ և 4 երեխա լույս աշխարհ բերել:

Կլաուդիա Շիֆեր

Guess բրենդն իր հայտնիության համար հիմնականում պարտական է հենց Կլաուդիա Շիֆերին, ով երկար տարիներ ներկայացնում էր այն: Կլաուդիայի գեղեցկությունը ունիվերսալ է, այն համապատասխանում է գեղեցկության մասին համընդհանուր պատկերացումներին:

Քեյթ Մոսս

Քեյթ Մոսսի արտաքինը համընդհանուր գեղեցկության ստանդարտներից հեռու է, նրա դեռահասի կազմվածքը լիովին հակադրվում է 80-90-ականների ընդունված գեղեցկուհիների արտաքինին: Սակայն այս ամենը չխանգարեցին նրան դառնալ Calvin Klein-ի սիրելի մոդելը և Անգլիայի ամենապահանջված կանանցից մեկը:

Նաոմի Քեմբլ

Քեմբլի հաշվին ավելի քան 500 ամսագրի շապիկ կա, հայտնի է իր սկանդալային և քմահաճ պահվածքով: 90-ականների վերջին Նաոմին դարձավ աշխարհի ամենահայտնի մոդելներից մեկը: Արտակարգ ճկունության և մաշկի սև գույնի համար նրան անվանել են Սև Պանտերա:

Հայդի Կլում

Ունի սեփական հեռուստաշոուն, ոսկերչական զարդերի, մաշկի խնամքի պարագաների և ջինսե հագուստների իր ճյուղերը: 3 երեխաների մայր, Victoria's Secret-ի հրեշտակներից մեկը:

Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր