Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչ համեմունքներով, սոուսով ու սկուտեղով մատուցել «խնձոր» հիշեցնող կազմվածքը․ «չի կարելիներ», խորհուրդներ ու խորամանկություններ

ԼԱՅՖ
Blognews.am-ը գրում է .
 
Լայն ուսեր, փարթամ կուրծք, ընդգծված որովայն, իրանի բացակայություն, բարակ թևեր, սլացիկ ոտքեր, — այսպիսին է “խնձորանման” կազմվածքի հիմնական նկարագիրը։ Եթե կարդում եք այս հոդվածը, ապա ամենայն հավանականությամբ խնձորանման կառուցվածք ունեք, կարծում եք, որ սա խնդրահարույց ու անհույս թեմա է, այսպիսի կազմվածքով կատարյալ տեսք ունենալը ֆանտաստիկայի ժանրից է։ Չարաչար սխալվում եք․․․․
 
Եվ այսպես, խնձորանման կառուցվածք ունենալու դեպքում ինչպե՞ս և ինչո՞վ է պետք  քողարկել  մարմնի անցանկալի հատվածները։ Գործնական խորհուրդների անցնելուց առաջ առաջարկում եմ նախ համոզվել, որ դուք իսկապես խնձորանման կազմվածք ունեք։ Այս հարցում կողմնորոշվելն իսկապես բարդ է, մանավանդ, որ խնձորանման ու դեղձանման կազմվածքները բավական նման են։ Ներկայացնում եմ հիմնական տարբերանշանները․
types_of_shapes-1
  • Խնձորանման կազմվածքի պարագայում կոնքերը կրծքի հատվածից ավելի նեղ են լինում։
  • Նույնիսկ ավելորդ քաշի բացակայության դեպքում մարմնի վերին հատվածը կլոր կամ օվալ է հիշեցնում։
  • Քաշ հավաքելիս ավելորդ կիլոգրամները կուտակվում են կոնքերից վերև՝ որովայնի, ստամոքսի ու իրանի հատվածում։ Մինչդեռ դեղձանման կազմվածքի պարագայում ծանրանում է որովայնը, հետույքն ու կոնքերը։
  • Խնձորանման կազմվածք ունեցողները մարմնի վերևի հատվածի հետ համեմատ ավելի բարակ ոտքեր են ունենում։
Ահա, եթե դուք դեռ մեզ հետ եք, անցնենք առաջ։ Մարմնին սլացիկ տեսք հաղորդելու համար երկու նպատակ ենք դնում, նախ՝ ընդգծել ոտքերն ու դեկոլտեն, երկրորդը՝ քողարկել որովայնն ու իրանի բացակայությունը։
Չհագնել
  • Որովայնի ու իրանի հատվածից ուշադրությունը շեղելու նպատակով խուսափեք կոնքից ներքև սկսվող տաբատներից ու կիսատաբատներից։ Դրանք միայն ընգծում են այն, ինչ ցանկանում եք քողարկել։
  • Ասում ենք “ոչ” որովայնի հատվածում տեղեկայված խոշոր պրինտերին, նկարներին ու հնարավոր այլ նախշերին։ Դրանք խոշորացույցի գործառույթ են իրականացնում։
  • Շրջանցեք հաստ գոտիները, դրանք շեշտադրում են իրանի բացակայությունը։ Ցանկալի է մախապատվությունը տալ միագույն կտորներին։
  • Խուսափեք ինչպես մարմինը կիպ գրկող, այնպես էլ մարմնին ավելորդ ծավալ հաղորդող կտորներից, օրինակ՝ բուկլե, տրիկոտաժ, վիլվետ և այլն։ Հրաժարվեք փայլ ունեցող կտորներից, դրանք միշտ մարմնին ծավալ են հաղորդում։
Ընտրում ենք հագուստ
Տաբատ․
Ինչպես արդեն ասացինք, խուսափեք կոնքից ներքև գտնվող տաբատներից։ Նախապատվությունը տվեք տաբատների նեղ կամ ներքևում լայնացող մոդելներին։ Շրջանցեք կարճացված տաբատները, դրանք կընդգծեն  մարմնի ծավալուն վերին ու նեղ ստորին հատվածների անհամապատասխանելիությունը։ 
Ցանկալի է , որպեսզի տաբատի շղթան լինի ոչ թե առաջամասում, այլ կողքի հատվածում։ Առաջամասի շղթան որավայնին հավելյալ ծավալ է հաղորդում։ Ընտրեք հետևի հատվածում գրպաններ ունեցող տաբատներ, դրանք կընդգծեն հետույքը, մի փոքր ծավալ կհաղորդեն, հետևապես կհավասարեցնեն  իրանի գիծը։
Շրջազգեստ ու կիսաշրջազգեստ։
Շրջազգեստ ու կիսաշրջազգեստ ընտրելիս նախապատվությունը տվեք բարձրիրան ու լայնացող մոդելներին։ Դրանք կազմվածքին ավելի ներդաշնակ տեսք կհաղորդեն ու կքողարկեն իրանի բացակայությունը։ Դրանք կարող են լինել ասիմետրիկ, ունենալ թեք բացվածք կամ կլոր ուրվագիծ։ Կարևորն այն է, որ մարմինը կիպ չգրկեն։ Ինչպիսին պետք է լինի երկարությունը։ Չենք մոռանում խնձոր կառուցվածք ունեցողների գլխավոր հարստության մասին՝ երկար սլացիկ ոտքերի, ուստի և ընդգծում ենք դրանք։
Կիսաշրջազգեստի ու շրջազգեստի երկարությունը կարող է հասնել մինչև ծնկները։ Ուշադրություն դարձրեք նաև կոշիկների ճիշտ ընտրությանը։ Ցանկալի է ընտրել առանց կապիչների կոշիկներ, դրանք ոտքերն ավելի կարճ են ցույց տալիս։
Բլուզներ, տոպեր
Այս պարագայում նախապատվությունը ևս պետք է տալ բարձրիրան մոդելներին։ Ցանալի է ընտրել v-աձև կամ օվալ բացվածք ունեցող բլուզներ ու տոպեր։ Դրանք կընդգծեն ձեր գեղեցիկ կուրծքն ու ուշադրությունը կշեղեն որովայնի հատվածից։
Բլուզների երկարությունը պետք է հասնի մինչև կոնքերը, նույնիսկ մի փոքր ներքև, ծածկեն հետույքը։ Իրանի հատվածում վերջացող բլուզներն ընդգծում են իրանի բացակայությունը։  
Բլուզներն ու տոպերը թևերի հատվածում կարող են ունենալ նախշեր, կապիչներ և այլն։ Այս հավելյալ տարրերը մարմնի ուրվագիծը  տեսողականորեն ավելի կերկարացնեն։ Այս ամենին կարող եք գումարել բազմաշերտ վզնոց կամ կրծքազարդ, որը կրկին կընդգծի  ձեր կրծքի հատվածը։
Ժակետներ ու վերարկուներ
Ժակետներն ու վերարկուները խնձորանման կազմվածք ունեցողների համար իսկական շտապ օգնություն են։ Կարծես կախարդական փայտիկի օգնությամբ դրանք մեկ վայրկյանում կարող են քողարկել ձեր մանր ու մեծ գաղտնիքները։ Նախապատվությունը տվեք վերարկուների ու ժակետների միափեղկ, առանց գրպանների ու հավելյալ տարրերի մոդելներին։ Դրանք ևս շատ կարճ չպետք է լինեն, կատարյալ երկարությունը կոնքերը ծածկողն է։
Չմոռանանք կախարդական հնարքի մասին՝ ժակետներն ու վերարկուներն արձակված կրելիս երկու հորիզոնական գծեր են առաջանում, որոնք ի զորու են քողարկել ամեն ինչ։ Ի դեպ, վերարկուի աստառի գույնը պետք է համապատասխանի վերարկուի գույնին։ Գունային կոնտրաստը մատնում է ավելորդ կիլոգրամները։
Ինչպես տեսնում ենք, հրաշագործ նորաձևությունն ունի բոլոր հարցերի պատասխանները,  բոլոր փակ դռների բանալիները նրա մոտ են։
Տաթև Ախայան
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԹրամփը քննադատել է Բուշին, Օբամային և Բայդենին Պեսկովը նախազգուշացրել է Բալթիկայում միջուկային զենքի տեղակայման հետևանքների մասին Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա Իրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զnհվել է ԻՀՊԿ-ի ութ զինծառայnղ Թրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ծովային շրջափակման վերականգնումը «Երեկ երեկոյան գնացի դաշտ, տեսա կարտոֆիլի վիճակը». Լուկաշենկո Հայաստանից ավելի քան 22 հազ. վարդ թույլ չի տրվել բերել Վրաստան ֆիտոսանիտարական պատճառներով Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները․ ՏԱՍՍ ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հուլիսի 8-ին, 9-ին, 15-ին և 16-ին ջուր չի լինի Փաշինյանն այլևս ոչ մեկի տուն չի գնում, քարտեզ ու քաղցրավենիք չի՛ բաժանում. Հրայր ԿամենդատյանՀաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել Ավետիքի խոսքով՝ բանտում ավելի շատ նորմալ մարդիկ կան, քան դրսում. Անահիտ ԱդամյանԵկեղեցին հայցադիմում է ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ Մոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճար Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր Անկարայում ՆԱՏՕ-ի երկրները հռչակագիր են ընդունել Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. Հրայր ԿամենդատյանՌուսական գազին այլընտրանք այդ նույն էժան արժեքով չկա. այդ մարդիկ սուտ են խոսում. Արմեն ՄանվելյանԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Հնարավոր է, որ մենք կրկին hարվածենք Իրանին այսօր երեկոյան. Թրամփ Ուկրաինայում hակամարտnւթյան կարգավորման հարցում լավ առաջընթաց է գրանցվել. Թրամփ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Հուլիսի 8/9-ին, հուլիսի 15/16-ին ջուր չի լինի երկար ժամանակ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկերԱկցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են 2026 թվականին 70 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային Մեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանԱշխարհը կանգնած է նոր վտանգի առաջ․ գիտնականները զգուշացնում են մի սպառնալիքի մասին, որը կարող է փոխել միլիոնավոր մարդկանց կյանքըՎաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին Մեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԸնկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքըՎրացական պատվիրակությունը լքել է ԵԱՀԿ ԽՎ նիստը՝ ընդդիմությանը պաշտպանող բանաձևից հետո Ինչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն Մարուքյան0:2-ից հետո՝ 3:2. Մեսսին խոսել է Արգենտինայի բնավորության ու կամային հաղթանակի մասին Իրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ 17-ամյա զբոսաշրջիկը հարբել է հյուրանոցներից մեկում, ընկել պատշգամբից և մահացելԵրևանում «Mercedes»-ը բախվել է հետիոտնի համար նախատեսված լուսացույցին, կոտրել այն, ապա մասամբ հայտնվել բետոնե արգելապատնեշի վրա Իրան ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկյան հարձակմանը ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան