Իրանը մտադիր է առաջիկա ամիսներին սկսել Բուշերի ատոմակայանի երկու ռեակտորների կառուցումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանն առաջիկա ամիսներին մտադիր է սկսել երկրի հարավում գտնվող Բուշեր քաղաքի ատոմակայանի ևս երկու բլոկ:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին:
«ԱԷԿ-ի կառուցման հարցում, ինչպես արդեն ասել եմ, հույս ունենք նոր ռեակտորների կառուցումն սկսել մի քանի ամիսների ընթացքում»,-ասել է Սալեհին:
Նա նշել է, որ Իրանն ու Ռուսաստանն ավելի վաղ պայմանավորվածություն են ձեռք բերել «Բուշերում երկու մեծ ռեակտորների» կառուցման հարցում:
Բուշերի ԱԷԿ-ը Իրանի առաջին ատոմային կայանն է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



