Հայ գերիների վերադարձի հարցն իմ ամենօրյա օրակարգում է․ Թ․Թովմասյանը հանդիպել է Լատվիայում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ
ԲԼՈԳԱզգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբկացության անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ռիգայում գտնվելու օրերին, երբ մասնակցում էի ռազմավարական հաղորդակցությունների թեմայով կազմակերպված սեմինարներին, առիթ ունեցա հանդիպելու Լատվիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Պոլ Բրամմելին (H.E. Mr. Paul Brummell): Զրույցը շատ արդյունավետ և ջերմ էր: Քննարկեցինք մի շարք հարցեր` կապված տարածաշրջանում առկա իրավիճակի հետ:
Օգտվելով առիթից, խնդրեցի դեսպանին, որպես միջազգային հանրության ներկայացուցիչ, իր ուշադրության կենտրոնում պահել Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող անարդար դատավարության և դրա թափանցիկության հարցը:
Հայ գերիների վերադարձի հարցն իմ ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասն է: Եվ ես օգտագործում եմ բոլոր հնարավոր ու անհնար միջոցները՝ հասնելու նրանց տունդարձին»,- գրել է նա։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



