«Հրապարակ». Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին հետախուզության ծառայությունը բարձր չի գնահատում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը, նույն օրը ԱԽՔ-ն մտահոգիչ է համարում Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները եւ այն, որ Բաքուն ինտենսիվ զորավարժություններ է անցկացնում, ու հավանական է՝ ռազմական տեխնիկա է գնում։
Սյունիքից տեղեկացանք, որ ադրբեջանական զինուժը զորավարժություններն իրականացնում է իրենց փափագած, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» հարակից սահմանային հատվածում, եւ արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով եւ զինուժի գործադրմամբ փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա»:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



