Թուրքիան և Սիրիան քննարկել են համագործակցության հարցեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիան և Սիրիան քննարկել են առևտրային համագործակցությունը և մաքսային գործառնությունները՝ պայմանավորվելով ուսումնասիրել ազատ առևտրի համաձայնագրի երկարաձգման հնարավորությունը։ Այս մասին ասված է Թուրքիայի առեւտրի նախարարության հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Կողմերը պայմանավորվել են բանակցություններ սկսել ազատ առևտրի համաձայնագրի երկարաձգման շուրջ, որի ժամկետը լրացել է 2011 թվականին՝ տնտեսական հարաբերությունների նկատմամբ առավել համապարփակ մոտեցում մշակելու նպատակով», - նշել են գերատեսչությունում։
Որոշում է կայացվել նաեւ մաքսատուրքերի համակարգի աուդիտ անցկացնելու մասին։
«Որոշում է կայացվել վերանայել առանձին ապրանքների մաքսատուրքերը, որոնք երկու կողմից նույն չափով կկիրառվեն բոլոր սահմանային կետերում»,- հայտնում է Առևտրի նախարարությունը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



