Մոսկվայում հրդեհված շենքը մեկ օր առաջ վաճառքի էր հանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում հրդեհված կարի արտադրամասի շենքը մեկ օր առաջ վաճառքի էր հանվել: Հրդեհից առաջ այն 370 մլն ռուբլի էր գնահատվել: Այս մասին ռուսաստանցի քննիչներին հայտնի է դարձել արտադրամասի տարածքում աշխատող ապօրինի միգրանտների հարցաքննությունից հետո:
Ըստ ՌԲԿ-ի, նրանց հետ զրույցը հաստատել է շենքը կանխամտածված հրդեհելու վարկածը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ հրդեհի հետեւանքով 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա, մեկ հոգի ողջ է մնացել: Հրդեհի զոհերը Ռուսաստանի տարածքում ապօրինի են բնակվել: Նրանք Ուզբեկստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի քաղաքացիներ են:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



