Փարիզը ռուսական պարենային էմբարգոյի չեղարկման հույս ունի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի գյուղատնտեսության նախարար Ստեֆան լը Ֆոլը Le Monde-ին եւ Europe1-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվայի դեմ ԵՄ պատժամիջոցներին ի պատասխան սահմանված ռուսական պարենային էմբարգոյի չեղարկման հույս ունի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Իհարկե, ես շատ եմ ցանկանում պատժամիջոցների չեղարկում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նույնպես դա ցանկանում է, կառավարությունն էլ կիսում է այս տեսակետը»,- ասել է նա:
Նախարարի խոսքով, հարցն անձամբ է քննարկել ռուսական կառավարության հետ: Վերջերս թեման քննարկել է նաեւ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մարկոնը:
Լը Ֆոլն ընդգծել է, որ պատժամիջոցների վերացման հարցը կախված է ոչ թե գյուղատնտեսության նախարարությունից եւ ընդհանրապես Ֆրանսիայից, այլ ամբողջ Եվրամիության դիրքորոշումից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



