Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փաշինյանը կրկնում է Ցեղшuպանnւթյան ժխտման ամենավտանգավոր թեզերից մեկը, որը մեկ դարից ավելի տարածում է Թուրքական պետությունը. Օսկանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Փաշինյանը կրկնում է Ցեղասպանության ժխտման ամենավտանգավոր թեզերից մեկը, որը մեկ դարից ավելի տարածում է Թուրքական պետությունը:

Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնցով նա կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունն ու վիթխարիությունը, ոչ միայն ցնցող են, այլև անընդունելի Հայաստանի որևէ ղեկավարի համար: Ակնարկելով, որ միգուցե հայերն իրենք են նաև պատասխանատու տեղի ունեցածի համար՝ Փաշինյանը կրկնում է Ցեղասպանության ժխտման ամենավտանգավոր թեզերից մեկը, որը մեկ դարից ավելի տարածում է Թուրքական պետությունը։ Պատմական ճշմարտության և ազգային արժանապատվության այս ուրացումը Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի անարագանք է։

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առավել մանրակրկիտ փաստագրված ոճրագործություններից է։ Ապացույցներն անհերքելի են. օսմանյան պաշտոնական փաստաթղթերը հստակ ուրվագծում են հայերին ոչնչացնելու ծրագրերը, վերապրածների, օտարերկրյա դիվանագետների և միսիոներների վկայությունները մանրամասնում են զանգվածային սպանությունները, բռնի տեղահանությունները և սովամահությունը, իսկ ժողովրդագրական տվյալներն անառարկելիորեն ցույց են տալիս Անատոլիայում հայկական համայնքների գրեթե լիակատար բնաջնջումը։ Այս փաստերը կասկածի տակ դնելը մտավարժանքի կամ բանավեճի հարց չէ, այլ բազմաթիվ գիտնականների, միջազգային կազմակերպությունների, պետությունների ու հենց հայ ժողովրդի կողմից հաստատված աներկբա իրողության դիտավորյալ անտեսում։

Թուրքիան տասնամյակներ շարունակ Ցեղասպանությունը ժխտելու համար ապավինել է մանրակրկիտ մոգոնած պատումին՝ մարդկայնության դեմ ոճիրը ներկայացնելով որպես «պատերազմական ժամանակաշրջանի փոխադարձ տառապանք», ապացույցների մերժումը դարձնելով պետական քարոզչություն ու ագրեսիվ լոբբինգ անելով ճանաչման դեմ։ Փաշինյանը տարօրինակ կերպով թութակում է սա՝ կասկածի տակ դնելով պատմական հաստատված իրողությունները և պառակտում սերմանելով Հայաստանի ու աշխարհի հայության շրջանում։ Առաջարկելով, որ հայերը պետք է հետաքննեն Ցեղասպանության «պատճառները»՝ նա մեղքը ոճրագործից տեղափոխում է զոհի վրա՝ խորամանկ հնարք, որը հաճախ են օգտագործում ցեղասպանության ժխտողները։

Այսօրինակ հռետորաբանությունը զուտ պատմական ռևիզիոնիզմ չէ, այն բարոյական ուրացում է։ Որպես վարչապետ՝ Փաշինյանին վստահված է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, ինքնությունը և իր ժողովրդի ժառանգությունը։ Սակայն նրա խոսքերը խարխլում են հենց այդ պատասխանատվությունը։ Հրապարակայնորեն նսեմացնել Ցեղասպանությունը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը և սասանել հայ ազգի միասնությունը։ Սա դավաճանություն է, որը չի կարող ներվել կամ անտեսվել։

Ղեկավարությունից պահանջվում է բարոյական հստակություն, հատկապես Հայաստանի նման երկրի դեպքում, որի ժամանակակից ինքնությունը խարսխված է Ցեղասպանության և դրա հետևանքների վրա։ Ղեկավարը, որը կասկածի տակ է դնում պատմության այդ բախտորոշ էջը, չի կարող ներկայացնել հայ ժողովրդին։ Նման վարքագիծը Փաշինյանին ոչ միայն որակազրկում է որպես ղեկավարի, այլև լուրջ հարցեր բարձրացնում նրա շարժառիթների վերաբերյալ։ Սա Թուրքիայի հետ դիվանագիտության մոլորյալ փո՞րձ է, թե՞ պառակտում սերմանելու ցինիկ խաղ։ Ինչ էլ լինի պատճառաբանությունը, այն պախարակելի է։

Հայոց ցեղասպանությունը պարզապես պատմական իրադարձություն չէ։ Այն վերք է, որը շարունակում է ձևավորել մեր ինքնությունը և տեղը աշխարհում։ Ցանկացած հայ ղեկավարի բարոյական պարտքն է հարգել այդ պատմությունը և պայքարել ճանաչման ու արդարության համար։ Փաշինյանի հայտարարությունները այդ պարտքի ուրացում են և անարգանք զոհերի հիշատակին։ Դրանք վտանգում են ճանաչման ու պատասխանատվության տասնամյակների ջանքերը։

Երկրի ղեկավարի կողմից ժխտողական խոսույթի գործածումը կրկին վկայում է, որ նա կորցրել է Հայաստանը ղեկավարելու բարոյական իրավունքը։

Հայաստանը արժանի է առաջնորդի, որը կպաշտպանի իր ժողովրդի արժանապատվությունն ու պատմությունը, ոչ թե կասկածի տակ կդնի այն»,- գրել է նա։

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներ