Բժիշկները բացահայտել են մասուրի նոր հատկությունները
ԼԱՅՖShabat.am-ը գրում է.
Մեր նախնիները մասուրը օգտագործել են լյարդի և ստամոքսի բուժման համար: Այդ բույսը կարող է ներծծել ուռուցքը և նվազեցնել գլխացավը, հայտնում է ladyhealth.com.ua-ն:
Գիտնականները ոչ շատ վաղուց սկսել են մասուրից պատրաստել խոլոսաս պատրաստուկը, որն օգտագործում են խոլեցիստիտի և հեպատիտի, ինչպես նաև սիրտ-անոթային հիվանդությունների բուժման համար:
Մասուրը կարգավորում է արյան ճնշումը:
Գիտնականների կատարած հետազոտությունը հետևյալն է: Ավելորդ քաշով կամավորները 6 շաբաթվա ընթացքում ամեն օր խմել են մանրացված մասուրից պատրաստված 40 գր ըմպելիք: Նրանց արյան ճնշումը, քաշը, ինսուլինի նկատմամբ զգայունությունը և արյան բաղադրությունը վերահսկել է:
Ավելի ուշ պարզվել է, որ բոլորի ճնշումը նվազել է 3,4%-ով, խոլեստերինը`5-6%-ով, սրտի հիվանդությունների ռիսկը`17%-ով: Մասուրի այդ հրաշագործ հատկությունները նրա մեջ պարունակող C վիտամինի մեծ քանակության շնորհիվ է, որն ունի հակաբորբոքայի ազդեցություն:
Մասուրի չորացրած պտուղներում վիտամին C-ի պարունակությունը 50 անգամ ավելի է, քան կիտրոնում:



