Լրատվամիջոցներ. ԻՊ-ն Իրաքում դասալքության համար 20 զինյալի մահապատժի է ենթարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր 20 զինյալների մահապատժի է ենթարկել՝ Մոսուլում ինքնակամ մարտական դիրքերը լքելու համար: Խմբավորումը սա դասալքություն է համարել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Indian Express-ը:
Ըստ պարբերականի, դասալիքներին ձերբակալել են հունվարի 29-ին, Մոսուլի մերձակա անցակետերից մեկում: Նրանց շարիաթի դատարանին են հանձնել, երբ հայտնի է դարձել, որ ինքնակամ լքել են քաղաքի արեւմտյան հատվածի մարտական դիրքերը:
Դատարանը նրանց գլխատելու վճիռ է կայացրել: Մահապատիժն իրականացվել է քաղաքի կենտրոնում, ահաբեկչական կազմակերպության զինյալների եւ հրամանատարների ներկայությամբ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



