Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վարդան Ջհանյան. ԶՊՄԿ-ին համարժեք երկու-երեք հանքարդյունաբերական նախագծեր կարող են արմատապես փոխել Հայաստանի տնտեսական իրավիճակը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը վստահ է, որ հզորությամբ ԶՊՄԿ-ին համարժեք երկու-երեք հանքարդյունաբերական նախագծեր կարող են արմատապես փոխել տնտեսական իրավիճակը Հայաստանում: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆո-ին' գործակալության խնդրանքով մեկնաբանելով Զանգեզուրի կոմբինատի բարձր ցուցանիշները, որը չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակը:

Սակայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այսօր գտնվում է ոլորտի մյուս ընկերություններից մեծ խզման մեջ, որոնք աշխարհաքաղաքական մի շարք օբյեկտիվ խնդիրների առնչությամբ (Սոթքի հանք), երբեմն էլ անհիմն սուբյեկտիվ պատճառներով չեն հայտնվել անգամ 20 խոշորագույնների մեջ: Նրանց թվում, ում "արգելակում են" և ում թույլ չեն տալիս առայժմ աշխատել, գտնվում է նաև "Լիդիան" ընկերությունը, որն արդեն 250 մլն դոլարից ավելի ներդրում կատարելով, չի կարողանում ձեռնամուխ լինել Ամուլսարի ոսկու խոշոր հանքավայրի շահագործմանը: Ընկերությունը սպասում է կառավարության որոշմանը, որն անհասկանալի պատճառներով ձգձգում է երաշխիքների տրամադրման գործընթացը, չնայած այն հանգամանքին, որ այդ երաշխիքները երաշխավորվել են բաժնետոմսերի մի մասը կառավարությանը հանձնելու պայմանագրով:

ԱրմԻնֆո-ն Վարդան Ջհանյանին խնդրել է հակիրճ մեկնաբանել իրավիճակը ճյուղում՝ Հայաստանի համար հանքարդյունաբերության հասարակական, հարկային, ի վերջո, տնտեսական կարևորության տեսանկյունից:

-Պարոն Ջհանյան, այսօր Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է "խոշորագույնների ցանկը"։ Կրկին ԶՊՄԿը բոլորից առաջ է։ Ասացեք, ինչի՞ հաշվին է այդպիսի հաջողությունը: Չէ որ դեռ մի քանի տարի առաջ կոմբինատը թեև մնում էր խոշոր հարկատուների շարքում, բայց առաջինը չէր։ Որոշ փորձագետներ կարծում են, որ հարցն առնչվում է մետաղների գների բարձրացմանը։

- ԶՊՄԿ-ն չորրորդ տարին անընդմեջ խոշորագույն հարկատուն է։ Դուք իրավացի եք, մինչ այդ նախորդ 6 տարիների ընթացքում ընկերությունը միայն մեկ անգամ է առաջին տեղը զբաղեցրել։ Ավելին, վերջին տարիներին հարկային վճարումները կրկնապատկվել են, երբեմն ՝ եռապատկվել։ Մետաղների գները, իհարկե, կարեւոր է, որպես, ըստ էության, նաեւ կարգավորող փոփոխություն հարկային ոլորտում: Այսպիսով, 2023 թվականին պետության կողմից ավելացվեցին հարկային վճարումները, որոնք այնուհետև չեղարկվեցին ։ Բայց այս ամենի հետ մեկտեղ նաև պետք չէ թերագնահատել ընկերության ներսում վարչարարության մակարդակը։ Կարևոր են տարբեր բաղադրիչները, որոնք կարող են ազդել հարկային հատկացումների վրա՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմից:

Կարևոր է նաև իմանալ, որ հանքարդյունաբերությունը ցիկլային ճյուղ է, տարեկան շրջանառությունը կարող է կախված լինել տվյալ ժամանակահատվածում հանքաքարում մետաղի պարունակությունից, միջազգային շուկայում տիրող իրավիճակից և այլ հանգամանքներից: Ուստի, պետք չէ հետեւություններ անել այս կամ այն ընկերության կամ, ընդհանուր առմամբ, ճյուղի տնտեսական ներուժի վերաբերյալ՝ յուրաքանչյուր եռամսյակային կամ, նույնիսկ, տարեկան հաշվետվության հիման վրա:

Ցանկացած հանքարդյունաբերական ձեռնարկության տնտեսական արդյունավետությունը պետք է գնահատել երկարաժամկետ կտրվածքով՝ բազմամյա ցիկլի շրջանակում։ Բայց մենք, անշուշտ, կարող ենք համարձակորեն արձանագրել այն փաստը, որ ԶՊՄԿ-ը հենց իր նոր ղեկավարության օրոք է հայտնվել առաջատար հարկատուների շարքում և կայուն կերպով պահպանում է այդ առաջին դիրքը: Մինչ այդ ընկերությանը բնորոշ էր "հարկային թռիչքաձևությունը"։ Արդյո՞ք պատահական է: Կարծում եմ՝ մասնագիտական համայնքը կարող է պատասխանել այս հարցին:

- Այսինքն, կոմբինատը, ի՞նչ եք կարծում, երկա՞ր ժամանակով է ամրագրել պետական գանձարանը "համալրողի" առաջատար դիրքը:

- Դեռ վաղ է խոսել ապագայի մասին, բայց, կարծում եմ, դրա համար բոլոր նախադրյալները կան։ Ամեն դեպքում, ինչպես արդեն ասել եմ, մեր բնագավառում, որտեղ երկարաժամկետ ներդրումների առկայությունն ու աշխատանքի կազմակերպումը կարևորագույն դեր ունեն, մի քանի ամսվա կամ, նույնիսկ, մեկ տարվա արդյունքները չեն կարող ամբողջությամբ արտացոլել իրական դինամիկան։ Համեմատությունները և կանխատեսումները պետք է իրականացվեն մի քանի տարվա հիման վրա: Ամեն դեպքում, չեմ կասկածում, ԶՊՄԿ-ը կպահպանի իր զգալի կշիռը տնտեսության մեջ։

-Կասկած չկա, որ հանքարդյունաբերության ճյուղը երկրի տնտեսության համար բազային է։ Սա այն իրական ռեսուրսային հատվածն է, որի հաջողությունն ընկած է պետության երկարաժամկետ տնտեսական ռազմավարության հիմքում։ Բայց այդ դեպքում ինչու՞ են ճյուղի մյուս ձեռնարկությունները որոշ չափով հետ մնում: Թեև, իհարկե, կան օբյեկտիվ աշխարհաքաղաքական պատճառներ, ինչպես, օրինակ, աշխարհաքաղաքական "ծուղակում" հայտնված Սոթքի հանքի դեպքում։ Արդյո՞ք սա նշանակում է, որ հանքարդյունաբերությունը թերագնահատվում է երկրում, թե՞ դրա արդյունավետությունը հարցականի տակ է ։

- Ոչ, ես այլ կերպ կձևակերպեի: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հակառակ երկար տարիներ տարածվող միֆերի, մետաղական հանքարդյունաբերությունը Հայաստանում սահմանափակված է 5-6 խոշոր ձեռնարկություններով: Բայց, օրինակ, Թեղուտի ու Սոթքի հանքավայրերը վերջին տարիներին տարբեր հայտնի խնդիրների են բախվել, իսկ Ամուլսարն այդպես էլ չի սկսել աշխատանքը։ Ուստի, սա արդյունավետության խնդիր չէ, այլ, ավելի շուտ ցույց է տալիս, որ հանքարդյունաբերությունը Հայաստանում այնքան սահմանափակ է, որ եթե ոլորտում մեկ-երկու ընկերություն խնդիր է ունենում, ապա ոլորտն ամբողջությամբ, իսկ տնտեսությունը մասամբ մնում է միայն խոշորագույն Զանգեզուրի կոմբինատի «ուսերին»: Ուստի, ես չեմ դադարի կրկնել, որ ԶՊՄԿ-ին համարժեք երկու-երեք հանքարդյունաբերական նախագիծ ի զորու են արմատապես փոխել երկրի տնտեսական վիճակը։ Այդ առումով՝ այո, ես կարծում եմ, որ Ամուլսարի նախագծի շուտափույթ գործարկումը  շատ կարևոր է երկրի տնտեսության համար։  

Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկին