Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Սա պետք է լինի ամեն մեկիս մեջ». Անահիտ Հարությունյանի խորհրդավոր գրառումը

ԲԼՈԳ

Գեղեցկուհի, մոդել, ԵՊՀ Փիլիսոփայության ֆակուլտետն ավարտած Անահիտ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հերթական խոհափիլիսոփայական գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև։ Հիշեցնենք, որ Անահիտն առավել հայտնի է իր մեծ կրծքերով, քան նմանատաիպ գրառումներով.

«Ես ընդամենը ուզում եմ ու ձգտում եմ, որպեսզի իմ երկրում լինի մարդկային որակների բարելավում, որպեսզի մարդիկ ավելի պարզ ու անկեղծ դառնան… Պատճառը կարծրատիպերի սխալ ընկալումն ու կիրառումն է, որոնք կարևոր ու բարոյապաշտպան են, բայց արդյունքում տալիս են հակառակ պատկերը: Փակ դռան դեպքում դու չունես այլընտրանքի հնարավորություն և ուզած-չուզած պետք է ընդունես դա որպես բացարձակ ճշմարտություն, բաց դռան դեպքում տեսնելով ներսի եղածը, դու ունենում ես պատկերացում և ինքդ ես որոշում թե որն է քեզ համար ճիշտ ու սխալ: Մարդը բարոյական է ներքուստ, ոչ արտաքուստ և քանի որ Հայաստանում կա ցուցամոլությունը, առաջնային նշանակություն է տրվում արտաքին հանգամանքներին, արդյունքում ստացվում է մի «առանց հիմքի շատ գեղեցիկ տուն» և նման դեպքում մարդը ամոթի ճրագով լուսավորում է դիմացինին, որպեսզի իր «գեղեցիկ տան հիմք չունենալը» պահի մթության մեջ:

Ես հեծանիվ չեմ հայտնաբերում նշելով մարդկանց երկու տեսակի մասին՝ սեփական սխալներով ու փորձով ինքնակրթված և կրթված միմիայն ստացած խորհուրդներով: Այսօր մեր երկրում կա մի այսպիսի խնդիր, երիտասարդները կամ հույսը դնում են ծնողների ֆինանսական աջակցության վրա, կամ մեղադրում են կառավարությանը, չանելով որևէ փորձ ինչ-որ բանի հասնելու համար… շատերը նույնիսկ քմծիծաղով և վստահ կեցվածքով մեկնաբանում են այսպես.«միևնույն է վաղը մյուս օրը իր ծնողները մահանան, տունը, որտեղ ապրում են իրեն է մնալու, քանի որ նա է տան տղամարդը» և այդ մեկնաբանությամբ արդարացնում են իրենց ոչինչ չանելը, իսկ իր ծնողներն այնքան հպարտ էին երբ իմացան, որ որդի են ունեցել….

Իհարկե լավ է, որ յուրաքանչյուր հայի մոտ կա ընտանիքի, բարեկամների և ընկերների տեսքով «հենարան», բայց եթե յուրաքանչյուրը, ընտանիքից ստացած դաստիարակության հիմքի վրա ինքնուրույն իր ուժերը փորձի իր նախընտրած բնագավառում, հայ ազգի միասնության ուժը կհնգապատվի, քանի որ ազգային համակարգին պատկանող յուրաքանչյուր ոք կլինի ուժեղ, ոչ թե միայն ընտանիքի, բարեկամների և ընկերների հետ միասին:

Մահվան մահճում գտնվելու ժամանակ ես երազում եմ գիտակցել, որ կարողացել եմ իմ լուման ներդնել ի օգուտ իմ երկրի և ընտանիքի, եթե նույնիսկ դա եղել է բարդ ու տանջալի:

P.S. Մի դիտարկեք որպես ինքնահավանություն, սա պետք է լինի ամեն մեկիս մեջ»:

Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters