Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս ամենը շատ բնական պատճառ ունի. իշխանությունը պահելու, պատասխանատվությունից ազատվելու՝ իր և իր թիմի ներքին վախերն են». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ամեն ինչ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմով: Հայաստանում խմբեր, ՀԿներ կան, որոնք միտված էին դեպի Արևմուտք, տրամադրված էին Ռուսաստանի դեմ: Երբ պատերազմը սկսվեց, այդ ալիքի վրա ոգևորվեցին, որ Ռուսաստանն այսօրվաղը ջախջախվելու է: Այս տարիների ընթացքում նման կարծիքներ պարբերաբար լսել ենք եթերներից: Իշխանություններն էլ, կարծես, ընկան այդ ալիքի տակ, որ այդպես կլինի՝ պայմանավորված հանգամանքով, որ առանձնապես ջերմ չէին վերաբերվում Ռուսաստանին: Այդ գիծը շարունակվեց, աճեց և հասավ երևույթների, որոնք շատ ծանր անդրադարձան Հայաստանի և Արցախի վրա: Նկատի ունեմ Պրահայի բանակցություններն Արցախի հարցով և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը՝ անդրադառնալով վերջին ամսվա ընթացքում Հայաստանի իշխանության «սիրախաղին»՝ մե՛կ ԱՄՆ-ի հետ փաստաթղթի ստորագրում և ԵՄ անդամակցության մասին օրինագծի քննարկում, մե՛կ էլ՝ պաշտոնական այց Ռուսաստանի Դաշնություն:

Ընդգծում է՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ արևմտամետները մտածում էին, որ հաղթելու է Քամալա Հարիսը, և շարունակվելու է դեմոկրատների քաղաքական նույն գիծը: «Այդպես չեղավ: Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում Թրամփին, փաստն այն է, որ նա շատ պրագմատիկ քաղաքական գործիչ է, արդեն կրճատել է իր երկրի սահմաններից դուրս Միացյալ Նահանգների ծախսերը: Հիմա առերեսում է տեղի ունենում իրականության հետ: Մի կողմից՝ ակտիվանում են «հին» հոսանքները՝ դեպի ԵՄ ձգտում, ԱՄՆ-ի հետ փաստաթղթի ստորագրում, մյուս կողմից՝ իշխանությունները հասկանում են, որ ինչոր բան կարող է փոխվել ոչ իրենց նախանշած ձևով, դրա համար վերջին հայտարարությունները մի փոքր այլ բանի մասին են խոսում: Հունվարին Սուրեն Պապիկյանն իր հարցազրույցում խոսում էր Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցության մասին, ասում, որ այն շարունակվում է: Բայց երբ հարցրեցին ՀԱՊԿ-ի մասին, արձագանքեց՝ ՀԱՊԿ-ը ՀԱՊԿ, բայց Ռուսաստանի հետ ունենք երկկողմանի պայմանավորվածություններ և այլն: Արարատ Միրզոյանը ևս Մոսկվայում ասաց, որ, բացի տնտեսականից, կա նաև ռազմական համագործակցություն: Մի կողմից՝ արևմտամետները շարունակում են իրենց գիծը տանել, իշխանությունները կամ ու կացի մեջ են, Ռուսաստանն էլ մի քիչ խիստ ձևով է արտահայտվում այս ամեն ինչի մասին: Եթե մինչև հիմա չէին ասում, ապա հիմա պարզ զգուշացնում են, որ եթե Հայաստանի քայլերը դեպի Արևմուտք դառնան բովանդակային, ապա Ռուսաստանը չի կարող չարձագանքել: Կդառնան բովանդակային, թե ոչ, պարզ կլինի մի քանի ամսվա մեջ: Միացյալ Նահանգների հետ ստորագրված փաստաթուղթը նախ որևէ նոր բան չի բերում, այնտեղ նշված ուղղություններով մինչև հիմա համագործակցություն կա, այսինքն՝ այնպես չէ, որ նոր բան են նախանշել այդ փաստաթղթում և դրանով նոր որակ են ստանալու: Բոլորն էլ հասկանում են, որ դա կապված է հետագա զարգացումների հետ: ԱՄՆ-ի նոր վարչակազմը կցանկանա՞ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, թե՞ ավելի սառը, պրագմատիկ կեցվածք կընդունի, և նախանշվածը զարգացում չի ունենա»,- նշում է մեր զրուցակիցը:

Բայց մյուս կողմից՝ Հայաստանի իշխանություններն անկայուն բնավորություն ունեն: Նրանք կարո՞ղ են կրկին «մեղավոր կարգել» Ռուսաստանին և սրել տարաձայնությունները: «Եթե էլի ինչ-որ բան փոխվեց աշխարհում, կվերադառնան իրենց գործելաոճին: ԵՄ մտնելու կապակցությամբ և՛ Փաշինյանը, և՛ Արարատ Միրզոյանն ի՞նչ գիծ են տանում: Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ասաց՝ կհաստատենք նախագիծը, խորհրդարանն էլ կողմ կքվեարկի, բայց հետո առաջ կգա ճանապարհային քարտեզ մշակելու հարցը: Կարծես ասի, թե երկար պատմություն է, դրա մասին չարժե խոսել: Նույնն էլ՝ Արարատ Միրզոյանը Մոսկվայում: Երբ իրեն հարցնում են, ասում է՝ օրինագիծը տեղադրված է կայքերում, կարող եք ծանոթանալ: Կարծես նա էլ ասի՝ խորհրդարանը կհաստատի և այդքանը: Կարծես մեսիջ տան, որ լուրջ մի վերաբերվեք դրան, որքան էլ պարադոքսալ է հնչում: Նախընթաց պատմությունը ցույց է տալիս, որ ինչքան էլ այդպես են ասում, եթե պահը գա, կարող են փորձել մի քայլ առաջ անել: Նույն իրավիճակը ՀԱՊԿ-ի հետ: Սառեցնում են անդամակցությունը, բայց դուրս չեն գալիս: ԵԱՏՄ-ի պարագայում էլ հասկանում են հետևանքների մասին: Ինչ-ինչ, այս իշխանությունները փող հաշվել լավ գիտեն»,-ասում է նա:

Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչող հայտարարությունները Ցեղասպանության, Արցախի և այլ թեմաների մասին վաղուց զարմանալի չեն: Կարծիք կա՝ նման քննարկումներ սկսելու նպատակը տարաբնույթ օրակարգեր ձևավորելն է: «Շեղելու նպատակ կա, երբ «փոքր» հարցերով չես շեղում, ընդ որում՝ հասկանում ենք, որ մեր նշած որևէ հարցը փոքր անվանել չենք կարող, ավելի ակնհայտ է դառ նում այն վատ վիճակը , որում գտնվում ենք: Երբ ինչ-որ թեզ ես դնում շրջանառության մեջ, մարդիկ սկսում ենք վիճել, քննադատել, մեկ շաբաթ անց մեկ ուրիշ բան է ասում, այլ ալիք է բարձրանում: Այս շեղելու քայլերն ընդհանուր տրամաբանության մեջ են: Իսկ ո՞րն է այն: Իր օրոք Հայաստանն ու Արցախը շատ մեծ կորուստներ ունեցան: Երբ իրավիճակը փոխվի, իշխանություն փոխվի, ամբողջի պատասխանատվության հարցն է առաջ գալու և իր հետևանքներն է ունենալու: Փաշինյանի գործողությունների գիծը հետևյալ տրամաբանության մեջ է, որ փորձի սևը սպիտակ ներկայացնել, պարտությունը՝ հաջողություն: Ասի, որ իրականում չենք պարտվել մեծ իմաստով: Հիմա պետք է այնպես ներկայացնի, որ ամեն ինչ լավ է, ոչինչ էլ չի եղել: Դա այդպես ներկայացնելու համար պետք է առաջ քաշի Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայումը, որ ամեն ինչ պետք է դրա մեջ դիտարկել, որ եթե լավ լինենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, պահանջներ չներկայացնենք, խաղաղ ու հանգիստ կապրենք և այլն: Այդ ընդհանուր տրամաբանության մեջ մտնում են նաև իր հայտարարությունները Ցեղասպանության մասին: Ընդ որում՝ ասում է բաներ, որոնց հակադարձել ը շատ հեշտ է: Փորձում է ներկայացնել այնպես, որ այդ արհավիրքների մեջ, որոնք պատահեցին Հայաստանի և Արցախի հետ, կա դրական կողմ, հիմա նա ապահովում է Հայաստանի պետականության գոյությունը, ինչ-որ գլոբալ բան է փոխում և այլն: Իմ կարծիքով, այս ամենը շատ բնական պատճառ ունի՝ իր իշխանությունը պահելու, պատասխանատվությունից ազատվելու իր և իր թիմի ներքին վախերն են: Ամեն դեպքում պետք է հասկանան, որ այնպիսի փորձություններ է բերել Հայաստանի գլխին, որ մի օր պատասխան տալու պահը գալու է»,-շեշտում է քաղաքական վերլուծաբանը:

Մյուս կողմից՝ ունենք իրավիճակ, երբ երկրի ներսում սոցիալական դժգոհություն է հասունանում: Սա կարո՞ղ է իշխանափոխության համար ճանապարհ հարթող գործոն լինել: «Իհարկե, կարող է: Ամենամեծ ապացույցն այն է, որ իշխանությունները հետքայլ են անում, օրինակ՝ տրանսպորտի սակագնի հարցով, հայտարարագրի համար էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու վճարը չեղարկվեց և այլն: Թե ինչու են առանց նորմալ հաշվարկների փոփոխություններ անում, դա էլ մեկ այլ հարց է: Գուցե մտածեցին սկզբից շատ բան պահանջենք, հետո կզիջենք: Տնտեսագետները փաստում են, որ այս քայլերը կապված են բյուջեի հետ առկա խնդիրների հետ, նախանշված չափի գումարները չեն հավաքվում: Դժգոհության ալիք կա և կլինի, դա կախված է իշխանությունների հետագա պահվածքից: Այս ամենի արտահայտությունը նաև Փաշինյանի հայտարարությունն էր, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու: Ըստ երևույթին, գնահատեցին իրավիճակը և տեսան, որ արտահերթ ընտրությունների պարագայում համատարած դժգոհությունների այս ֆոնի վրա կարող են չհաջողել: Կարելի է ակնկալել, որ ընդդիմությունը կակտիվանա: Բնականաբար, դա կապված է նաև արտաքին սպառնալիքների, զարգացումների հետ»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

13 զոհ. Զբոսաշրջային ինքնաթիռ է կործանվելԵրեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում ՌԴ-ն ցանկանում է պահպանել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, իսկ ՀԱՊԿ մյուս անդամ երկրներն ունեն իրենց շահերն ու հարաբերությունների պատմությունը Երևանի հետ․ Վիկտոր Վասիլև Գանձասար-Արարատ-Արմենիա հանդիպումը դադարեցվել է․ պատճառը հայտնի է Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում․ հասցեներ Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել ցանկացած հարձшկում, քանի որ համաձայնագրի հիմնական շրջանակները համաձայնեցվել են. ես համաձայնել եմ․ Թրամփ Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ Մխիթարյան