Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժողովրդի գլխի տակ՝ «փափուկ բարձ»՝ լցված... քարերով․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչն է այսօր ներհայաստանյան օրակարգի առաջնային թեման։ Դե, ձվածեղ-հեծանիվ-փիլիսոփայություն «զբաղմունքները» չհաշված: Իշխանություններն օրակարգը շարունակում են «հյուսել» խաղաղության օրակարգի շրջանակներում, և նույնիսկ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրենց կարգախոսն էր դրա շրջանակներում՝ «Կա ապագա»։ Իսկ ապագայի լինելը կապվում է հենց խաղաղության օրակարգի հետ, որը, ըստ փաշինյանական «լապշաների», հնարավորություն է տալու խաղաղության դարաշրջան բացել, երբ տարածաշրջանային կոմունիկացիաները կբացվեն, առևտուր տեղի կունենա և Հայաստանը կինտեգրվի տարածաշրջանային նախագծերին ու տնտեսական զարգացման հնարավորություն կստանա։

Դրա շրջանակներում էլ Փաշինյանը փորձում է համոզել, թե ինչ ահռելի հնարավորություններ են մեր առաջ բացվում այդ դեպքում։ Ավելին՝ ՀՀ իշխանություններն այնքան մեծ համոզվածությամբ են տրամադրված խաղաղության պատկերացումներին, որ նույնիսկ առանձին ծրագիր են առաջ քաշում դրա հետ կապված, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»։ Այս ծրագիրն իրականություն կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն բացեն իրենց սահմանները, այլև ճանաչեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Հայաստանի իշխանություններն այս ծրագրի մասին նույնիսկ բուկլետներ են պատրաստել, ու այն ներկայացնում են Հայաստան այցելող տարբեր պաշտոնյաների, հյուրերի, զեկույցներ ու ելույթներ ունենում տարբեր ֆորումներում։ Վերջերս էլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հատուկ կենտրոնացավ «Խաղաղության խաչմերուկի» վրա՝ ներկայացնելով նաև դրան համապատասխան քարտեզը։

Սակայն մեկ էլ «հանկարծ» պարզվեց (իրականում միշտ էլ պարզ էր), որ այդ նախագիծն այլ պետությունների հետ քննարկելը գործնականում անիմաստ է ու ոչ մի հարց չի լուծում, եթե... Ադրբեջանի հետ բանակցությունների թեմա չի դարձել։ «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը, փաստորեն, այսքան ժամանակ միայն լրատվամիջոցների գլխագրեր է ապահովել, ուրիշ ոչինչ։ Ռեալ պոլիտիկի տեսանկյունից «Խաղաղության խաչմերուկի» ծրագիրը, ինչպես նաև խաղաղության հնարավոր երկկողմ պայմանագիրը Ադրբեջանի համար ոչինչ են։ Ալիևը բացահայտ ասում է, որ դրանք իր համար ուղղակի թղթի կտոր են, ու փորձում է անընդհատ զիջումներ կորզել։

Իսկ ՀՀ իշխանություններն էլ անընդհատ զիջումներ են կատարում։ Ադրբեջանն առաջ է քաշում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման, իսկ Փաշինյանը դեռևս խոսում է Հայաստանի 29,7 հազար քառ. մետր տարածքի մասին։ Հետո էլ հայտարարում է, թե իրական Հայաստանը խաղաղության իրենց օրակարգի հայեցակարգային, գաղափարական հիմքն է։

Պարզ չէ՞, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ու դրանով է պայմանավորված, որ առաջ են քաշվում նաև, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» մասին կեղծ թեզերը, որպեսզի դրա միջոցով հետագայում լեգիտիմացվեն Հայաստանի մյուս տարածքների վրա հարձակումները։

Բացի դրանից, Բաքվից պահանջ են դնում ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին, և ՀՀ իշխանություններն էլ արդեն ամենաբարձր մակարդակով Սահմանադրությունը փոխելու ուղերձներ են հղում հանրությանը։ Իսկ Փաշինյանն ավելի հեռուն է գնում՝ հայտարարելով, թե Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ Փաստացի, Փաշինյանը մարդկանց գլխի տակ փափուկ բարձ է դնում, թե շատ շուտով խաղաղության պայմանագիրը կկնքվի՝ հույս ունենալով, որ մի կողմից կկարողանա անընդհատ զիջումներ անելով մնալ իշխանության, իսկ մյուս կողմից՝ մեր հանրությանը թմրեցնել խաղաղության օրակարգով։

Այնինչ, ուղեղի մի փոքր նշույլ ունեցողին անգամ պարզ է, որ, միևնույնն է, ՀՀ իշխանություններն ինչքան շատ զիջումներ կատարեն, այնքան Ադրբեջանը շատ է պահանջելու: Խնդիրը դիմակայելու մասին է, որը պարտադիր չէ ունենա ռազմական լուծում, այլ կարող է լինել նաև դիվանագիտական հարթակում։ Սակայն այս երկու ուղղություններով էլ Փաշինյանի իշխանությունը ձախողում է... Միայն հանձնելն ու զիջելն է նրանց մոտ հիանալի ստացվում:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ. ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել. Փաշինյան Ալբանայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը Երևանյան դպրոցում 12-ամյա երեխան պարբերաբար ծեծի է ենթարկվում․ փաստաբան ԻՀՊԿ-ն Պարսից ծոցում հարձակվել է առևտրային նավի վրա ՌԴ-ի հետ մաքսիմալ բարեկամական ենք, բայց հարցերը պետք է լուծել․ Փաշինյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղ էդպիսի խնդիր կա, քանդելու ենք, մարդիկ էն գլխից թող մտածեն հետագա գործունեության մասին․ Փաշինյանը՝ ապամոնտաժումների մասին Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»44-ամյա տղամարդը իր դստերը պարբերաբար ծեծել ու սեռական բռնության է ենթարկել․ ՆԳՆՋենիֆեր Լոպեսի համերգի 500 միլիոն դրամի պարտքը չի վերադարձվել ԿԳՄՍՆ-ին․ նոր պայմանագիր է կնքվել Սահմանային վերահսկողությունը կփոխվի․ Հայաստանը միանում է միջազգային համակարգինԲիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Գազ չի լինի մինչև հոկտեմբերի 16-ի 22:00-ն Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԱդրբեջանի հետ անկլավ–էքսկլավների փոխանակում կարող է լինել. Արարատ Միրզոյան Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»Մասկը հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի Զելենսկին հրաժարական տա Այսօր Բաքվից օդանավ է ժամանելու Երևան Երևանի դպրոցներից մեկում 12-ամյա երեխան պարբերաբար ենթարկվել է ծեծի և բուլինգի«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ կիրառել «բոլոր ռnւմբերի մայրը». CNN Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա. Մասկ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»ԱՄՆ երեք նահանգների իշխանությունները ստացել են կասկածելի փոշի պարունակող փաթեթներ Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին WSJ. Սաուդյան Արաբիան Ռիադի օդանավակայանից հետ է կանչել մոտ 100 ինքնաթիռ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. Լավրով