Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Էլ ինչո՞վ է հայտնի Բենդերի երազած Ռիո դե Ժանեյրոն․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բրազիլիան հարուստ ավանդույթներով զարմանալի երկիր է։ Այնուամենայնիվ, դժվար թե այդ երկիրը կարելի է կապել գարեջրի հետ: Սակայն պարզվում է, որ կա բրազիլական գարեջուր, որը հայտնի է աշխարհի գրեթե բոլոր անկյուններում և մշտապես գտնվում է գարեջրի ամենավաճառվող ապրանքանիշերի տասնյակում: Եվ ամեն ինչ սկսվել է այն քաղաքից, որի մասին Օստապ Բենդերը այդքան երազում էր՝ Ռիո դե Ժանեյրոյից: Հենց 19-րդ դարի վերջին է Ռիոյում հայտնվել այդ Brahma ապրանքանիշը։ Դա տեղի է ունեցել շվեյցարացի Ջոզեֆ Վիլինգերի շնորհիվ, որը, տեղափոխվելով Ռիո դե Ժանեյրո, արագ հասկացել է, որ Բրազիլիայում սովորական տեղական գարեջուր պարզապես չկա, և որոշել է այն ստեղծել իր ընկերների օգնությամբ: Շատ արագ Վիլինգերի գարեջրի մասին իմացել է ողջ Բրազիլիան։ Արագ հասկանալով, որ այդ ըմպելիքի արտադրությունն այդ երկրում կարող է դառնալ չափազանց շահավետ բիզնես, Վիլինգերը իր գործընկերներ Պ. Ֆրիցի և Լ. Դայի հետ հիմնադրել է Manufactura de Cerveja Brahma փոքրիկ գարեջրագործարանը: Դա տեղի է ունեցել 1888 թվականի աշնանը։ Սկզբում գարեջրի գործարանում աշխատում էր ընդամենը 32 մարդ, իսկ արտադրողականությունը կազմում էր օրական 12000 լիտր։ Ավելի քան քառասուն տարի Brahma գարեջուրը լցվում էր միայն փայտե տակառներում, և միայն 1934 թվականին է սկսվել գարեջրի շշալցումը ապակե տարաների մեջ։

Մինչ այժմ ոչ ոք չգիտի, թե ինչու է այդ շվեյցարացին բրազիլական գարեջրագործական իր ընկերությունը անվանել ի պատիվ հինդու աստծո, որին Հնդկաստանում առանձնապես չեն էլ հարգում։ Բացի այդ, ոչ ոք չգիտի, թե ինչն է դրդել Վիլինգերին վաճառել իր հաջողակ բիզնեսը 1894 թվականին։ Նոր սեփականատերն արդիականացում է իրականացրել, բացել նոր արտադրամասեր և մի քանի տարում գարեջրի արտադրությունը հասցրել տարեկան 6 միլիոն լիտրի։

Արդեն քսաներորդ դարի սկզբին Brahma ապրանքանիշը շատ գրագետ և ակտիվորեն առաջ է մղվել շուկայում: Գարեջուրը հովանավորել է բազմաթիվ բարեր և ռեստորաններ: Այսօր Brahma-ն հովանավորում է մի քանի բրազիլական ֆուտբոլային ակումբներ։

30-ականների կեսերին շշալցված գարեջրի ներդրումից հետո այն դարձել է ամենատարածված գարեջուրը Բրազիլիայում: Արտադրության ծավալներն աճել են մինչև տարեկան տպավորիչ 30 միլիոն լիտրի։ Աստիճանաբար Brahma գարեջուրը մտել է նաև միջազգային շուկա։ Առաջին երկրներն են եղել ԱՄՆ-ը և Ճապոնիան։ 1992 թվականին Brahma-ն, լրջորեն դուրս մղելով ամերիկյան և եվրոպական գարեջրերին, դարձել է Արգենտինա ներմուծվող ամենահայտնի գարեջուրը:

Բրազիլիայում գարեջրի ոլորտում երեք հիմնական արտադրողներ են մրցում միմյանց հետ՝ Brahma-ն, Scol-ը և Antarctica-ն: Այնուամենայնիվ, նրանց մրցակցությունը շատ պայմանական է, քանի որ նրանք վաղուց պատկանում են նույն ընկերությանը, և այս պահին հանդիսանում են AnheuserBusch InBev գարեջրի խոշորագույն կորպորացիայի մաս:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ Կարապետյան